Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
«Հոկտեմբերի 2-ին ժողովուրդը եկավ Ազգային ժողով. ուրեմն եկեք նորից ոտքի հանենք ժողովրդին, ճնշում գործադրենք, որպեսզի էստեղի խալտուրաներով չկարողանան պահել հին Ընտրական օրենսգիրքը»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ պարզաբանելով, որ այլ խմբակցություններից, այո, եղել են բացակայողներ, բայց նրանք քաղաքից դուրս են գտնվել:
Նրա խոսքով՝ սա ինքը հայտարարում է պաշտոնապես Հայաստանի Հանրապետության բացարձակ մեծամասնության կողմից:
Տիգրան Ուրիխանյանը նաև հստակեցրեց, որ իր կոչը ՔՊ-ին մեղադրելու միտում չուներ:
Մանրամասները՝ տեսանյութում: