Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

«Հո դու շառ չես, ախչի ջան, ուժ տուր, երեխան ծնվի, կարո՞ղ ա մնաս վրես». Շենգավիթ ԲԿ-ում նորածին է մահացել

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Նորածնի ծնողները, հարազատները համոզված են, որ երեխայի մահը վրա է հասել ծնունդն ընդունող բժշկի մեղքով, քանի որ ծննդկանը փայլուն հղիություն է ունեցել, անգամ ուրբաթ օրը կոնսուլտացիայի ժամանակ դա փաստել է բժիշկը։ «Շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 9-ին երեխան ծնվել է։ Ժամը 10-ին մեզ արդեն ասացին, որ երեխայի վիճակը լավ չի, 10։30-ին վերակենդանացման բաժնի վարիչն է մեզ կանչել ու համոզել, որ Աստված կանչենք, որ երեխայի սիրտը չաշխատի, երեխան մահանա, քանի որ երեխայի ուղեղն էլ է վնասված և եթե ապրի էլ, թերզարգացած է լինելու։ Մենք պնդեցինք՝ երեխային տան մեզ, որ տեղափոխենք այլ հիվանդանոց, մեզ կարճ պատասխանեցին, որ երեխայի հետ հույս չփայփայենք, և արդեն 14։30-ին ինչ-որ կին է մոտենում մեզ, փաստաթղթեր է ուզում, որ երեխայի մահվան վկայական տրամադրեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց ծննդկանի ազգական՝ ամուսնու եղբայրը՝ Անդրանիկ Գևորգյանը՝ հավելելով. «Այս ամենը եղել է բժշկի անփութության պատճառով։ Ամբողջ հղիությունը իդեալական է եղել։ Անգամ ուրբաթ օրը կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը ասել է, որ ամեն ինչ ոչ թե լավ է, այլ իդեալական։ Բայց բժիշկների մեղքով մեր երեխան այսօր մահացել է»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ ծննդկանը ուշքի գալուց հետո իրենց պատմել է, թե ինչ անփութություն ու անուշադրություն է եղել ծնարանում։ «Մեր հարսը պատմեց, որ իրեն բացարձակ ուշադրություն չեն դարձրել։ Պահանջել է իրեն կեսարյան հատում անել, բայց բժիշկը շատ կոպիտ ձևով պատասխանել է՝ դու չես որոշում, ախչի։ Հարսս երբ զգացել է, որ երեխայի սիրտն արդեն սկսում է չաշխատել, պահանջել է ամուսնուն կանչել, բայց ծնունդ ընդունող բժիշկը կրկին կոպտել է՝ հո դու շառ չես, ախչի ջան, ուժ տուր թող երեխան ծնվի, կարո՞ղ ա մնաս վրես։ Այ այս մակարդակի խոսակցություն է եղել»,- պատվեց մահացած նորածնի հորեղբայրը։

Նրա խոսքերով՝ երեխայի ծնվելուց հետո իրենց մոտենում է ծնարանի բաժնի վարիչը և ասում է, որ երեխան սրտի հետ խնդիրներ ունի, հարազատները պահանջում են շտապօգնություն կանչել, որ երեխային տեղափոխեն այլ հիվանդանոց, բայց հնչում է պատասխան, թե Աստված կանչեք, որ սիրտը չաշխատի, քանի որ երեխայի գլխուղեղն էլ է վնասված։

«Մենք ասացինք՝ բայց դուք ասում եք սիրտն է, ասաց չէ՝ ուղեղն էլ է վնասված։ Ոչ մեկ մեր հարցերին չէր պատասխանում։ Մենք ասում էինք՝ ինչպես կարող է երեխայի սիրտն ու գլխուղեղը վնասված լինել, եթե հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, բայց ոչ ոք ոչ մի հարցի չէր պատասխանում։ Անգամ ծնունդ ընդունող բժիշկը՝ Արաքս Հակոբյանը, մեզ խաբեց ու ասաց, որ ինքը չի ընդունել ծնունդը։ Մենք պահանջեցինք, որ գնա ու կանչի ծնունդ ընդունող բժշկին, բայց նա գնաց ու այլևս չվերադարձավ։ Բաժնի վարիչն էլ, տեսնելով որ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա, ցույց տվեց Հակոբյանին ու ասաց՝ ահա բժիշկը, ահա դուք, գնացեք ձեր բոլոր հարցերը ուղղեք իրեն»,- պատմեց Գևորգյանը՝ հավելելով, որ դրանից հետո բժիշկը փորձել է բժշկական տերմիններով պնդել, թե հնարավոր է՝ հղիության ժամանակ են խնդիրներ եղել, բայց ազգականները հղիության անկետայով փաստել են, որ ոչ մի խնդիր չի եղել։ «Սա ընդհանուր վերաբերում է այդ հիվանդանոցին։

Սա առաջին դեպքը չէ։ Իրենց հիվանդանոցում երեխա է մահանում, բաժնի վարիչը սենյակում նստած մուրաբայով թեյ էր խմում և հայտարարում, որ ինքը ոչ մի բանից խաբար չէ։ Ոչ մեկ մեր ոչ մի հարցին չի պատասխանում, ու մեկ էլ ինչ-որ մի կին է գալիս՝ առանց խալաթի ու երեխայի հորից՝ եղբորիցս ամուսնության վկայականի ու անձնագրերի պատճեն է ուզում։

Եղբայրս հարցնում է՝ ինչի համար են այդ թղթերը, այդ կինը պատասխանում է, որ երեխայի մահվան թղթերը դզենք ու երեխայի թաղումը կազմակերպենք։ Մենք սարսափահար հարցնում ենք՝ ոնց թաղումը, բայց մեզ ասում են, որ դեռ 20 տոկոսի հույս կա, որ երեխան կապրի։ Ու այդ կինը պատասխանում է, որ ինքը չգիտի, իրեն այդպես են ասել։

Բարձրանում ենք վերև, հարցնում՝ ուր է երեխան, բժիշկներից մեկը ժպիտը դեմքին ասում է՝ ինչ է, դուք չգիտեինք, որ այդ երեխան պետք է մահանա։ Սա է իրականությունը։ Ես ուզում եմ, որ բոլորը իմանան, թե ինչ որակի բժիշկներ են աշխատում Շենգավիթ բժշկական կենտրոնում»,- ասաց Գրիգորյանը։

Մահացած երեխայի հարազատները արդեն բողոք են ներկայացրել ոստիկանություն, առողջապահության նախարարություն։ Վաղը դիմելու են նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ «Երեխայի մահվան համար բոլոր մեղավորները ամենայն խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Նրանք բոլորը պետք է պատժվեն»,- եզրափակեց Անդրանիկ Գևորգյանը։

Ծնունդն ընդունած բժիշկ Արաքս Հակոբյանի հետ կապվել մեզ չհաջողվեց, սակայն մենք պատրաստակամ ենք հրապարակելու նաև նրա ու ԲԿ-ի տեսակետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում