Saturday, 20 04 2024
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞

Ոչ թե հակահեղափոխություն, այլ՝ հեղափոխության ճգնաժամ․ ինչո՞ւ է վրիպում Նիկոլ Փաշինյանը

Մինչև խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստը որոշակի կարծիք էր ձևավորվել, որ ԸՕ-ի առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես այն դրույթը, որով խորհրդարանում պարտադիր էր համարվում չորրորդ խմբակցության առկայությունը՝ նույնիսկ 2%-անոց շեմը հաղթահարելու միջոցով, արվում է Նիկոլ Փաշինյանի թիմի ու ՀՀԿ պայմանավորվածությունների համատեքստում՝ վերջինիս մուտքն ապագա խորհրդարան ապահովելու նպատակով։ Համենայնդեպս, դա կարող էր տեղավորվել Նիկոլ Փաշինյանի հռչակած ներքաղաքական ուղերձի համատեքստում, որով տրվում էր բարիկադների ապամոնտաժման սկիզբը։

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Կողմ էր 56 պատգամավոր, 3-ը դեմ էին: Օրենքը սահմանադրական է և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն: Ըստ այդմ՝ Փաշինյանի թիմի ու ՀՀԿ-ի միջև պայմանավորվածությունների վարկածը հօդս ցնդեց, կամ էլ՝ կողմերից մեկը բավարարված չէ պայմանավորվածությունների մակարդակով, այլ խոսքով՝ ստատուս-քվոն փոխելու խնդիր ունի։ Այն բանից հետո, երբ Ազգային ժողովը տապալել է կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ և հայտարարել, որ Հանրապետական կուսակցությունը և նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են «սաբոտաժի քաղաքականություն վարելու համար»։

Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա այսօր տեղի ունեցածը դժվար է սաբոտաժ համարելը՝ բառի դասական իմաստով։ Եթե անգամ ՀՀԿ-ին հաջողվի վիժեցնել խորհրդարանի բոլոր նիստերն ու քվեարկությունները, արտահերթ ընտրությունների գործընթացը վիժեցնել այլևս հնարավոր չէ․ գործընթացի մեկնարկն արդեն տրված է, ու տեսանելի չէ հակահեղափոխության ռևանշի անգամ տեսական հնարավորություն, որովհետև նման գործընթացի համար նախատեսված գործիքը՝ խորհրդարանական նախկին մեծամասնությունն, ըստ էության, կազմաքանդված է ու նախկին համակարգի որևէ ներկայացուցիչ չի կարող կենտրոնախույս սեգմենտներին կոնսոլիդացնելու խնդիր լուծել։ Էլ չենք ասում հասարակական դիմադրությունը հաղթահարելու անհնարինության մասին։

Ուրեմն՝ արտահերթ ընտրություններ տեղի է ունենալու ցանկացած պարագայում, նույնիսկ՝ վատ ԸՕ-ով կամ դրա բացակայությամբ։ Կապանի երեկվա ընտրություններում ՔՊ-ի թեկնածուի պարտության ու խորհրդարանում ՀՀԿ այսօրվա վարքագծի մեջ կապ փնտրելը, մեղմ ասած, դուրս է իրական քաղաքականության ռեժիմից։ Նախ` Կապանում տեղի ունեցածը լոկալ դրսևորում է՝ անկախ այն հանգամանքից, որ դրա հիմքում տեսանելի է իշխանության անարդյունավետության դրսևորումը։ Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ իշխանությանը չի հաջողվել ստեղծել ավելի կենսունակ համակարգ, դա ավտոմատ չի մեծացնում ռեստավրացիայի հնարավորությունը՝ դրա համար քաղաքական գործոնների ակնհայտ բացակայության հետևանքով։

Այլ խնդիր է, որ հեղափոխական կառավարության վարքագծում տեսանելի են ինստիտուցիոնալ ճգնաժամի որոշակի դրսևորումներ և ռիսկերի սխալ գնահատում, ինչը կարող է հանգեցնել ֆորս-մաժորային իրավիճակների։ Երևանի ավագանու ընտրություններից հետո Փաշինյանի թիմը որոշակիորեն կորցրել է քաղաքական ադեկվատությունը, ինչը բերում է սխալ հաշվարկների։ 80%-ը ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի իրական վարկանիշն է, այլ հակահեղափոխությունը մերժելու հանրային կոնսոլիդացված դիրքորոշման արտահայտությունը։ Սակայն դա ինքնին չի ենթադրում, որ Փաշինյանն ու նրա թիմը գործողություններ պետք է իրականացնեն կամ ծրագրեր մշակեն 80%-ի ելակետից։ Այլ խոսքով՝ մեծ են բարձր նշաձողեր սահմանելու ու դրանք տապալելու ռիսկերը։ Օրինակ, երբ խոսվում է բարիկադների ապամոնտաժման մասին, սակայն այդ կուրսն իրականցվում է անհասկանալի կադրային քաղաքականության ուղերձով, ապա հասարակությունը կարող է ոչ միայն չծափահարել վարչապետին, այլ հակադարձել նրան՝ ինչպես արեցին կապանցիները։

Հիմա Փաշինյանը պետք է վերանայի ոչ թե ռացիոնալ քաղաքական ուղերձը, այլ՝ իր մարտավարությունը։ Նույնը վերաբերում է այսօրվա խորհրդարանական իրադարձություններին։ Երբ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին կապիտուլացրեց խորհրդարանը, ապա դրանից հետո լուրջ չէր ակնկալել, որ դե ֆակտո արձակված ԱԺ-ի խորհրդարանական կուսակցությունների հետ համախոհության սկզբունքով հնարավոր է ԸՕ բարեփոխել։ Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը․ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր»,- գրել է Իոաննիսյանը ու, նա միանգամայն ճիշտ է։ Գործ ունենենք ոչ թե հակահեղափոխական ռևանշի, այլ հեղափոխության թիմի ինստիտուցիոնալ առաջին ճգնաժամի հետ, որն առայժմ հաղթահարելի է, քանի դեռ կա հանրային վստահության մեծ պաշար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում