Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Վարչապետի նախազգուշական կրակոցը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ կապով դիմել է քաղաքացիներին և նրանց հետ խոսել ընթացիկ ներքաղաքական վիճակի մասին, այդ թվում՝ ՏԻՄ ընտրության, խորհրդարանում ստեղծված վիճակի և իր հրաժարականի հետ կապված ռիսկերի մասին: Հրաժարականը, իհարկե, արդեն կա, և լրանում է 14-օրյա հայտնի ժամկետի կեսը: Նիկոլ Փաշինյանը դրա շեմին խոսել է այն ռիսկերի մասին, որոնք կապված են մյուս ուժերի, այսպես ասած, վարչապետի թեկնածու առաջադրելու հետ: Փաշինյանը դրանք դիտարկել է տեսական, սակայն խոսել այդ մասին, թերևս հասկանալի պատճառով: Հատկանշական է, որ այդ մասին խոսակցությունը տեղի է ունենում ՏԻՄ ընտրության հաջորդ օրը և խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին զուգահեռ:

Բանն այն է, որ ՏԻՄ ընտրության առումով մեծ ուշադրության է արժանացել Կապանում ՔՊ թեկնածուի պարտությունը, որին սատարելու համար Կապան հանրահավաքի էր մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը: Դրան զուգահեռ, Հանրապետական կուսակցությունը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում, ըստ էության, բոյկոտի կամ սաբոտաժի է փորձում ենթարկել նոր Ընտրական օրենսգրքի կամ օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը: Արդյո՞ք ՀՀԿ այդ քայլը պատահական է, թե՞ ազդված է Կապանի արդյունքով: Իհարկե, դժվար է ասել, առավել ևս, որ ՀՀԿ, որպես այդպիսին, գոյություն չունի, և այստեղ ընդամենը իրարամերժ տարբեր խմբավորումների գործողություններ են մեկ ֆորմատի ներքո:

Այդուհանդերձ, հենց դա էլ կարող է լինել հանգամանք, որը կառաջացնի Կապանում ՏԻՄ ընտրության և խորհրդարանում ՀՀԿ սաբոտաժի միջև, այն էլ վարչապետի հրաժարականից հետո առաջին յոթնօրյակի ժամկետի լրանալուն պես: Անշուշտ, այդ ամենը դարձյալ գտնվում է ռիսկերի տեսականության գերակայության ներքո, և պրակտիկ առումով, իհարկե, չկա որևէ նախադրյալ, որը կարող է խոսել ավելի լայն և համակարգված որևէ պլանավորման մասին, սակայն զոնդաժի նշաններ կան, և այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, ըստ էության, այդ զոնդաժին ի պատասխան կամ հնարավոր զոնդաժին ի պատասխան արված «կրակոց» էր: Նիկոլ Փաշինյանը հանրությանը տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պետք է լինել պատրաստ, և եթե առաջանա կարիք, ապա ինքը կդիմի հավաքվելու ու հանրության ուժը ցույց տալու կոչով:

Ընդ որում, այդ իմաստով դարձյալ կա հատկանշականություն ՏԻՄ ընտրության ֆոնի հետ կապված: Բանն այն է, որ նախօրեին տեղի ունեցած ընտրություններում հասարակությունը, առնվազն այն մարդիկ, որոնք որոշել են մասնակցել ու քվեարկել, տեսել են, այսպես ասած, իրենց քվեի ուժը, տեսել են, որ ունեն ընտրություն կատարելու իրավունք և կատարում են ընտրություն, ոչ թե գնում որևէ գործարքի: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է հանրությանը, որ իշխանությունը ես չեմ՝ իշխանությունը դուք եք, ու դա չափազանցություն չէ: Եվ առնվազն այն 43 տոկոսը, որը նախօրեին մասնակցել է ՏԻՄ ընտրությանը, գործնականում է համոզվել, որ իշխանությունն ինքն է, այդ թվում նաև Կապանում ոչ իշխանական թեկնածուին ընտրելով քաղաքապետ: Ահա այդ համատեքստում է նաև, որ այդ ընտրությունն էլ, խոշոր հաշվով, Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է նաև հանրության հետ միասին՝ խորհրդարանի արտահերթին ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում