Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն է:
«Ոչ ոք չի համարձակվելու այլևս բաժանել փող, գողանալ քվեաթերթիկ»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, որ ժողովրդի մեջ հույս առաջացրած ուժը անշուշտ պիտի ամրապնդի իր տեղն ու դերը հեղափոխության մեջ:
«Թող որ այս ընտրությունները լինեն միայն սպիտակների միջև, իսկ ո՞վ ասաց, որ ՀՀԿ-ականները, որ հիմա հերթ են կանգնում նոր իշխանությունների դռների առջև, պիտի հիմա այլ ճանապարհներով ճողոպրեն խորհրդարան»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ռեյտինգայինը պետք է րոպե առաջ վերացնել:
Մանրամասները՝ տեսանյութում: