Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

1998 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում 50-ամյա տղամարդը կացնահարել էր Գերմանիա մեկնող կնոջն ու նրա եղբորը

50-ամյա Երվանդին շատերը ճանաչում էին որպես բարեկիրթ, բարձրագույնավարտ, զուսպ մարդու: Քչերը գիտեին, որ նա անցյալում դատվածություններ է ունեցել՝ 1979 թվականին, ապա՝ 1986 թվականին դատապարտվել էր նույն արարքի՝ հափշտակություն կատարելու համար:

Երկրորդ պատժաչափը, որ նշանակվել էր ՀԽՍՀ գերագույն դատարանի կողմից, խիստ էր՝ 9 տարի ազատազրկում: Սակայն պատիժը 2 տարի կրելուց հետո Երվանդին, լավ վարքի համար, պայմանական-վաղաժամկետ ազատ էին արձակել:

Տանը նրան սպասում էին կինն ու երկու երեխաները: Ընտանիքը նորից լիարժեք էր դարձել, Երվանդը կնոջը խոստացել էր այլևս սխալներ չգործել:

Սակայն ընտանեկան անդորրը երկար չէր տևել: Արկածախնդրությունը Երվանդին դարձյալ խոտոր ճամփով էր տարել՝ նա հանդիպել ու սիրահարվել էր ուրիշ կնոջ՝ ամուսնալուծված Նադյային: Վերջինս երկու երեխաների մայր էր: Երվանդը թողել էր իր ընտանիքն ու սկսել էր համատեղ ապրել Նադյայի հետ:

Երկրորդ կնոջ երևանյան բնակարանում, որտեղ բնակություն էր հաստատել Երվանդը, բացի Նադյայից ու նրա երկու անչափահաս դուստրերից, ապրում էին նաև Նադյայի մայրն ու եղբայրը՝ Վալերին:

Նոր ընտանիքում Երվանդի երջանկությունը երկար չէր տևել: Նադյայի հետ տարաձայնություններն աստիճանաբար խորացել էին, ընտանեկան վեճերն ավելի հաճախադեպ էին դարձել:

Համատեղ կյանքի երկրորդ տարում Նադյան որոշել էր, որ ինքն ու եղբայրը մեկնելու են Գերմանիա՝ աշխատելու: Երվանդի կարծիքը Նադյան հաշվի չէր առել, նա մտածում էր դուստրերի համար լավ ապագա ապահովելու և շատ գումար վաստակելու մասին:

Երվանդը, սակայն, իր մտահոգություններն ուներ: Նադյայի մեկնելուց հետո նա չէր պատկերացնում իր կյանքը Նադյայի մոր ու երկու դուստրերի հետ՝ նույն բնակարանում: Առաջին ընտանիք վերադառնալու մասին էլ դժվար էր մտածել՝ նա հասկանում էր, որ խոր վիրավորանք է հասցրել կնոջն ու իր երկու երեխաներին, նրանք հազիվ թե իրեն հետ ընդունեին: Անօթևանի կարգավիճակում հայտնվելը նույնպես Երվանդի ծրագրերի մեջ չէր մտնում, նա երկու տարի աշխատել էր Նադյայի ընտանիքի համար, պահել էր նրա երեխաներին… Բացի այդ, որպես «թասիբով» տղամարդ, Երվանդը չէր համակերպվում, որ կինը, Գերմանիա մեկնելով, տևական ժամանակ ապրելու էր իրենից հեռու, աշխատելու էր չգիտես թե՝ որտեղ…

1998 թվականի հուլիսի 28-ի երեկոյան, երբ Նադյան ու Երվանդն առանձնացել էին իրենց սենյակում, Գերմանիա մեկնել-չմեկնելու հարցով խոսակցությունն աստիճանաբար վերածվել էր բուռն վիճաբանության:

«Չես մեկնի ու՝ վերջ»,- իր վերջնական, տղամարդկային որոշումն էր կայացրել Երվանդը, իսկ Նադյան միայն քմծիծաղ էր տվել՝ ասելով, թե իր դուստրերի ապագան ապահովելու համար ամեն ինչի պատրաստ է ու անկախ Երվանդի ցանկությունից՝ պարտադիր մեկնելու է Գերմանիա…

Նադյային սպանելու որոշումը զայրացած Երվանդը կայացրել էր հախուռն վիճաբանության ընթացքում՝ մահացու վիրավորված համարելով իր տղամարդկային արժանապատվությունը:

Երբ բնակարանում բոլորը քնել էին, Նադյան էլ, ամուսնու հետ վեճից ու առօրյա հոգսերից հոգնած, գլուխը բարձին էր դրել, Երվանդը նստել էր անկողնու կողքին ու սկսել էր մտածել, թե ինչ եղանակով կյանքից զրկի համառ Նադյային:

Սենյակի անկյունում կացին կար՝ Երվանդը չէր էլ հիշում, թե երբ է այդ կացինը հայտնվել իրենց սենյակում: Նրա հայացքը պարբերաբար կանգ էր առնում կացնի վրա, բայց կասկածում էր, թե կարող է կացնահարել կնոջը: Ավելի հեշտ էր թվացել պարանով խեղդամահ անելը: Երվանդը, պարանը ձեռքին, մոտեցել էր քնած կնոջը…

…Նադյան կոկորդի սեղմումից անմիջապես արթնացել ու, Երվանդի համար անսպասելի, սկսել էր գոռալ: Գիշերվա լռության մեջ կնոջ գոռոցը Երվանդին սարսափելի էր թվացել: Ու նա, արդեն առանց վարանելու, վազել էր դեպի սենյակի անկյունում դրված կացինը, ձեռքն էր առել այն, վերադարձել մահճակալի մոտ ու կացնի սուր մասով հարվածել էր քնից դեռ չսթափված Նադյայի գլխին: Նադյան անկողնուց տապալվել էր հատակին և անշարժացել էր:

Ենթադրելով, թե կնոջը սպանել է, Երվանդը կացինը ձեռքին դուրս էր նետվել սենյակից: Բայց նրան հանդիման միջանցք էին դուրս եկել նաև Նադյայի գոռոցներից արթնացած երեխաներն ու կնոջ եղբայրը՝ Վալերին: Վերջինս փորձել էր փակել Երվանդի ճամփան: Երվանդը ձեռքի կացինն իջեցրել էր Վալերիի գլխին: Վալերին տապալվել էր, իսկ Երվանդը, կացինը գցելով հատակին, փախել էր արյունոտ բնակարանից:

Նադյային ու Վալերիին տեղափոխել էին հիվանդանոց: Գլխուղեղի ծանր վնասվածքներ և գանգի ոսկրերի կոտրվածքներ ստացած, մեծ քանակությամբ արյուն կորցրած քույրն ու եղբայրը բժիշկների ջանքերի շնորհիվ փրկվել էին:

Երվանդ Մ.-ն երկու անձի սպանության փորձի մեղադրանքով կանգնել էր դատարանի առաջ: Նա մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել էր 12 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում