Էջմիածնի թիվ 14/11 տեղամասում ընտախախտման դեպք է գրանցվել, քվեարկության պահին ընտրողի մոտ եղել է երկու քվեաթերթիկ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ին ասել է շրջիկ դիտորդ Արթուր Սաքունցը։
Երբ փորձել են ճշտել ընտրողից, թե որտեղից երկու քվեարթեթիկ, նա ասել է, թե հանձնաժողովի անդամն է տվել, վերջինս էլ հերքել է, ասել, թե մեկ քվեաթերթիկ է տվել։
Ավելորդ քվեաթերթիկը տեղում մարվել է, իսկ թե ինչպես էր այն հայտնվել ընտրողի մոտ, կպարզեն իրավապահները։ Դեպքի մասին արձանագրություն է կազմվել։
Նշենք, որ այսօր քաղաքապետի ընտրություններ են Արմավիրի Էջմիածին քաղաքում։ Առաջադրվել են 12 թեկնածուներ, որոնցից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդմա է, մեկը՝ «Լուսավոր Հայաստանի»։ Եւս 10 թեկնածուներ անկուսակցականներ են։