Ռուսական Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը մեկնաբանել է հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները.
«Ռուսաստանը հերթական անգամ իր «ծանրաբեռնված» գործընկերների կողմից հայտնվել է չափազանց անհարմար դրության մեջ։ Այդպիսի իրավիճակում հակամարտության կարգավորման հաջողությունը կասկածելի կլիներ, քանի որ դա ապասառեցնում է հակամարտությունը՝ առանց որևէ կայունացնող հեռանկարի և Ռուսաստանի համար օգուտի։
Մյուս կողմից էլ` միջնորդության ձախողումը Ռուսաստանի ձախողումն է, այլ ոչ՝ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի։ Երկու տարբերակներն էլ վատ են։ Այդպիսի արդյունք է սպասվում յուրաքանչյուրին, ով ունի կեղծ ընկերներ և սին հավակնություններ»։











































