Ռուսական Astravel ընկերությունը դադարեցրել է ուղևորություները դեպի Լեռնային Ղարաբաղ: Մոսկվայում գտնվող այս ընկերությունը 14-օրյա ուղևորություն էր կազմակերպում, որի շրջանակներում եռօրյա ճամփորդություն էր նախատեսված Արցախի Հանրապետություն:
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի դեսպանատունն այդ հարցով դիմել էր ընկերության նախագահ Վալերի Լոշշիտսին և պարզաբանել, որ դեպի Ադրբեջանի օկուպացված տարածքներ ուղևորությունների կազմակերպումն «անօրինական է»: Դեսպանատան իրականացրած աշխատանքի արդյունքում ընկերության նախագահ Լոշշիտսը հայտարարեց, որ ուղևորություններն Լեռնային Ղարաբաղ դադարեցվել են: