Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Ավանգարդ» տաքսի ծառայության տնօրեն Արթուր Ղալումյանը. «Լուրեր կան, թե կրակողը «Կյաժ Էդոյի» շրջապատից է»:
«Կյաժ էդո» անունով հայտնի է Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավարը: Թերթի տեղեկություններով՝ փորձ է արվում կրակողների գործողությունները ներկայացնել որպես ինքնապաշտպանություն: «Ուշագրավն այն է, որ «Կյաժ էդոն» Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հովանավորյալներից է, ուստի տեղի ունեցածը պետք է գնահատել ոչ թե «ռազբորկա» կամ «դվիժենի», այլ միայն ու միայն «դրայվ»,- գրում է «ՀԺ»-ն։










































