Wednesday, 24 04 2024
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքն առհասարակ պետք է չեղարկվի. Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիաներ են

Աջ ղեկով մեքենաներ ներկրող մոտ 80-90 քաղաքացիներ երեկ երեկոյից Բագրատաշենի անցակետի տարածքում բողոքի ակցիա են իրականացնում։ Երեկ 30 րոպե անգամ փակ է եղել անցակետի ճանապարհը։ Սահմանին արդեն 140-ից ավելի աջ ղեկով ներկրված մեքենաներ են կուտակվել և մաքսատանը հրաժարվում են մաքսազերծել։

Նշենք, որ խնդիրը, ըստ բողոքի ակցիա իրականացնողների, առաջացել է նախկին կառավարության և Ազգային ժողովում իրականացված խաբեության պատճառով։ Այլ կերպ ասած՝ երբ անցած տարի կառավարությունն արգելեց աջ ղեկով մեքենաների ներկրումն ու համապատասխան օրենսդրական նախագիծը ներկայացրեց ԱԺ, այդ փուլում բարձրացված աղմուկի պատճառով օրենքում որոշակի փոփոխություններ արվեցին՝ սահմանվեց, որ 2018-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չպետք է արգելվեր երկրի ներսում: Ազգային ժողովի այս տարվա մարտի 1-ի նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց օրենքը։ Սակայն պարզվում է՝ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման և ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել և նախագծից հանվել է «ժամանակավոր» բառը: Օրենքն արդեն մարտի 16-ին ստորագրվեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն`ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:

Բողոքի ակցիա իրականացնողներից Արտյոմը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մարդիկ մեքենաները պատվիրել են ավելի վաղ, քան հոկտեմբերի 21-ը՝ չիմանալով ԱԺ-ում ընդունված օրենքից հանված դրույթի մասին։ «Մարդիկ գիտեին՝ անժամկետ է, ներկրումներ են իրականացրել ու հիմա փաստի առաջ են կանգնել։ Օրենքի քննարկումն ու ընդունումը թաքուն ու հապշտապ է եղել, իրենք մեզ ոչ մի մանրամասն չեն ասել։ Երկրորդ օրենքը հրապարակային չի քննարկվել, մենք չենք իմացել, որ օրենքից «ժամանակավոր» բառը հանված է։ Ստացվում է, որ մեզ խաբել են։ Եթե իրենք թաքցնելու ոչ մի բան չունեին, ապա թող մեզ ասեին, թե ինչ փոփոխություն են պլանավորում անել»,- ասաց մեր զրուցակիցը։

Արտյոմի խոսքերով՝ իրենց համար առ այսօր հասկանալի չէ նաև, թե ինչպես աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների դեպքերը 9 տոկոսից դարձան 30 տոկոս։ «Ոչ մի մասով հստակություն չկա։ Ստացվում է, որ բոլոր կողմերից խաբել ու ստել են»,- ասաց Արտյոմը։

Բողոքի ակցիայի մասնակիցները հիմա կառավարությունից պահանջում են՝ նախ թույլատրել մաքսազերծել կուտակված աջ ղեկով մեքենաները, ապա առհասարակ չեղարկել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։ «Արգելքն անօրինական է։ Մենք պահանջում ենք թողնել այնպես, ինչպես եղել է։ Մարդն ինքն է որոշում՝ ինչ մեքենա վարել։ Եթե ցանկանում են էժան գնով աջ ղեկով մեքենա վարել, թող վարեն։ Մեզ աջ ղեկով մեքենաների ներմուծումը արգելող օրենք պետք չի, առավել ևս, եթե այդ օրենքը ընդունվել է թաքուն և մարդկանց խաբելու ճանապարհով։ Բացի դրանից՝ այդ օրենքով ոտնահարվում են մարդկանց իրավունքները»,- ասաց Արտյոմը։

Դեռևս հոկտեմբերի 1-ին իրականացված ավտոերթի ժամանակ կառավարությունից, տրանսպորտի նախարարությունից խոստացել էին քննարկել ու պատասխանել, բայց ակցիայի մասնակիցների խոսքերով՝ առ այսօր իրենց որևէ տարբերակ չի առաջարկվել. «Ոչ միայն տարբերակ չի առաջարկվել, այլև այսօր արդեն 130-140 մեքենա բերել, սահմանին կանգնեցրել են, մարդկանց հսկայական տույժերի տակ են գցել, մարդիկ այդ մեքենաների համար տոկոսներ են տալիս, վնասներ են կրում ու խնդրի լուծման ուղղությամբ ոչ մի գործնական առաջարկ, տարբերակ»։

Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանն երեկ  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասել էր, որ օրենքով արգելված է աջ ղեկով մեքենա ներմուծելը, իսկ պայքարել պետք էր այն ժամանակ, երբ օրենքը ԱԺ-ում դեռ չէր ընդունվել։ «Երբ օրենքը ընդունվում էր, այն ժամանակ էր պետք ձեռնարկել որևէ գործողություն։ Օրենքի ընդունման ընթացակարգ կա, մտել է ԱԺ, քննարկվել, հրապարակվել է և ուժի մեջ մտել: Այո՛, գիտեմ, որ թյուրիմացություն սկզբում եղել է, հոկտեմբերի 1 ամսաթիվ է գրած եղել, բայց հետո օրենքն ընդունվել է անժամկետ: Գործունեություն կատարող մարդիկ, կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնեն նման բաների վրա և ներմուծելուց առաջ ճշտեն, հետո նոր ներմուծեն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ պետք է ներկրողները վաճառեն իրենց մեքենաները Վրաստանում: «Օրենքն արգելում է, մենք ի՞նչ կարող ենք անել: Կառավարությունն ի զորու չէ ապօրինի որոշում կայացնել: Օրենքի վերանայումը ժամանակ է տանելու, պետք է հաշվի առնել նաև, որ կառավարությունը հրաժարական է տալիս: Հարցը լուծելու հնարավորություն չկա»,- ասել է նախարարը։

Արտյոմի խոսքերով՝ Վրաստանում մեքենաները վաճառելու նախարարի առաջարկը տրամաբանական չէ, քանի որ նախարարը չգիտի հարցի լրջությունը։ «Նախարարը չգիտի, որ մեքենաները հետ տանել Վրաստան ու վաճառելը համարյա անհնար է, որովհետև 2009 թվականից ցածր մեքենաները Վրաստանում մաքսազերծվում, հարկվում են գնային ուրիշ սանդղակով, քան Հայաստանում։ Այո, ենթադրենք՝ մեր ներկրող քաղաքացիները խաբվել են, օրենքը ընդունվելուց հետո նորից չեն կարդացել, բայց հիմա փաստի առաջ են կանգնել։ Հիմա գնանք որ երկրին դիմենք, որ մեր խնդիրը լուծվի։ Նոր կառավարությունը պետք է հասկանա, ընդունի, որ նախկինում մեզ, իրենց խաբել են ու լուծումներ գտնենք համատեղ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք շատ բան չեն պահանջում։ Պահանջում են ազատել իրենց կապանքներից և թույլ տալ վարել այն մեքենան, որը ցանկանում են։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ առաջիկայում կփորձեն նախարարության հետ համատեղ ասուլիս կազմակերպել լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում