Thursday, 28 03 2024
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները

Օպերատիվ կապ Փաշինյանի ու Ալիևի միջև․ ի՞նչ է կատարվում կուլիսներում

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այո, Ադրբեջանի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն, կես ժամվա ընթացքում, կհասնի Ադրբեջանի նախագահին և եթե նրանց կողմից լինի՝ ինձ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը փաստել է, որ սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է՝ պնդելով, որ դա նաև Դուշանբեի համաձայնության արդյունքն է:

Օպերատիվ կապի հաստատումը, անշուշտ, կարևոր առաջընթաց է, որը կնպաստի հրադադարի պահպանման ռեժիմին։ Սակայն, ընդհանուր առմամբ, բարենպաստ այս համատեքստում առաջանում են մի քանի սկզբունքային հարցեր, որոնց պատասխանները, կարծում ենք, հետաքրքրում են նաև Հայաստանի հասարակությանը։

Մի փոքր անհավանական է, որ Դուշանբեում ընդամենը րոպեների ընթացում հնարավոր էր ձեռք բերել այսպիսի սկզբունքային համաձայնություններ, եթե դրանց չնախորդեին նախապատրաստական դիվանագիտական աշխատանքներ, մանավանդ որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության մակարդակը գտնվում է աննախադեպ ցածր նշաձողի վրա ու բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մյուս կողմից՝ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն իրար գործնականում չեն ճանաչում ու կողմերի տրամագծորեն տարբեր դիրքորոշումների, այլ խոսքով՝ բանակցային ընդհանուր օրակարգի բացակայության հետևանքով հնարավոր չի դառնում նաև երկու երկրների ղեկավարների բանակցությունների կայացումը։

Շատ մեծ հավանականությամբ՝ Դուշանբեում Փաշինյանի ու Ալիևի «ոտքի վրա» պայմանավորվածությունները կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական նախաձեռնությամբ, մանավանդ որ վերջինս Դուշանբե՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողով, ժամանեց Բաքվից, որտեղ մի քանի ժամ բանակցություններ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Եթե Ադրբեջանը երկու տարի շարունակ հետևողականորեն վիժեցրել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, ապա դժվար է մտածել, որ ընդամենը մի քանի րոպե քայլելով՝ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին կարողացել է համոզել գալ այնպիսի պայմանավորվածությունների, որոնք, ըստ էության, բխում են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից։ Դիվանագիտական հարաբերություններում նման շրջադարձեր չեն լինում, մնում է ենթադրել, որ Ալիևը որոշակի երաշխիքներ է ստացել Պուտինից։ Այդ դեպքում՝ ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Փաշինյանը և առհասարակ՝ տեղի ունեցածը միայն Ռուսաստանի՞ նախաձեռնությունն է, թե՞ առաջնագծում հրադադարի ամրապնդումը և Ալիևի ու Փաշինյանի միջև օպերատիվ կապի հաստատումը համանախագահության հավաքական ջանքերի հետևանք են։ Կարո՞ղ է այս ամենը հանգեցնել ոչ թե խաղաղության ամրապնդմանը, այլ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերի վերջնական չեղարկմանը։

Այս պահին հստակ պատասխաններ չունենք, առնվազն՝ ինֆորմացիայի պակասի հետևանքով։ Մենք, ըստ էության, անտեղյակ ենք, թե ինչ է կատարվում կուլիսներում։ Տրամաբանական է ենթադրել, որ եթե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ թեկուզև Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, կարողանում են հանգել նման սկզբունքային համաձայնությունների, կարող են նստել նաև բանակցային սեղանի շուրջ ու այս պարագայում առնվազն տարակուսելի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկու հանդիպումներից հետո առաջին դեմքերի բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածություն չի կայանում։

Մյուս կողմից՝ ըստ ամենայնի, ռուսական կողմը հետամուտ է ոչ թե բանակցային գործընթացի վերականգնմանը, այլ՝ հետապնդում է խիստ որոշակի նպատակներ, որոնց ձգտում էր նաև 2015-16թթ-ին։ Արդյո՞ք Մոսկվան հիմքեր է նախապատրաստում հակամարտության գոտում իր ռազմական ներկայությունն ապահովելու նպատակով, ինչի շուրջ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները, թե՞ գործ ունենք միանգամայն նոր գործընթացի հետ։ Դարձյալ ունենք ինֆորմացիայի դեֆիցիտ ու ստիպված ենք սպասել իրադարձությունների զարգացմանը։ Սակայն առնվազն ակտուալ է մեկ այլ հարցի պատասխան այսօրվա իրավիճակի մասին համապարփակ պատկերացումներ կազմելու համար։ 2016-ին գործե՞լ է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև օպերատիվ կապ։ Եթե այո, ապա ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել պատերազմը, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ չի գործել այդ կապը։

Անշուշտ, հուսադրող է, որ ստեղծվել են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս կայունացնել իրավիճակն առաջնագծում, մյուս կողմից՝ պատմության փորձը հուշում է, որ Մոսկվայի միակողմանի նախաձեռնությունները, որպես կանոն, հանգեցնում են ճգնաժամի խորացմանը ու ֆորս-մաժորային իրավիճակների։ Հուսանք, որ այս դեպքում գործելու է այլ տրամաբանություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում