Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին այցելելու է Կապան, ինչպես նաեւ մասնակցելու է Կպանի քաղաքապետի իրենց թեկնածուի՝ Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին:
Վարչապետի պաշտոնակատարը նաեւ նշել է, որ ցերեկը շրջելու է քաղաքում, տեսնելու է մարդկանց, զրուցելու նրանց հետ, իսկ երեկոյան իր աջակցությունն է հյտնելու քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանին: