Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին այցելել է կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: