Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլ-Ֆատահ Հալիլ Աս-Սիսին քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի ժամկետները, բիզնես համաժողովի կազմակերպման, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները: Ինչպես  տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին:

Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Եգիպտոսին և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին կապում են ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Նրա խոսքով՝ երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին տարվա ընթացքում միայն աճի դրական դինամիկա է արձանագրել: Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսում ընթացող տնտեսական բարեփոխումները միտված են օտարերկրյա ներդրողների համար երկրի գրավչության բարձրացմանը: Եգիպտոսի և Աֆրիկայի, ինչպես նաև Արաբական Արևելքի երկրների միջև ազատ առևտրի գոտու առկայությունը ներդրումների համար երկիրն ավելի գրավիչ է դարձնում:

Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ իր երկրի համար կարևոր է զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը համարվում է երկրի տնտեսական ռազմավարական և երկարաժամկետ քաղաքականության մի մասը: Այդ առումով ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը կարող է կարևորագույն քայլ դառնալ: Եգիպտոսի նախագահն այդ ուղղությամբ բանակցությունների առաջին փուլի շուտ մեկնարկի հույս է հայտնել:

Եգիպտոսի ղեկավարը նաև կողմ է արտահայտվել իր երկրում Եգիպտոս-ԵԱՏՄ բիզնես համաժողովի անցկացմանն այս տարվա ձմռանը, որպեսզի Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի գործարար համայնքներն ավելի լավ ճանաչեն միմյանց: Ադդուլ-Ֆատահ Հալիլ Ալ-Սիսին նաև ընդգծել է Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտու ստեղծման ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու հարցը մտնում է ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու առաջնահերթությունների մեջ: Այս առումով Տիգրան Սարգսյանը կարևորել է այն աշխատանքները, որ կողմերը իրականացրել են: Նա աջակցություն է հայտնել բանակցությունների առաջին փուլի մեկնարկը մինչև այս տարվա վերջ տալու առաջարկին:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի գործարար շրջանակների մասնակցությամբ բիզնես ֆորում անցկացնելու գաղափարը:

Եգիպտոսի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրաշրջանառությունը 2018թ. հունվար-հուլիսին կազմել է շուրջ 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար: 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 43.9 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում