«Առաջին լրատվականի» տեղեկություններով, այսօր Դիլիջանում տեղի ակտիվի հետ հանդիպումով բացվել է Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցի գրասենյակը:
Երևանից Դիլիջան էին մեկնել` Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Մաթևոսյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Մինասյանը, ովքեր հանդիպել են ակտիվի հետ և քննարկել ընթացիկ ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Դիլիջանի Կոնգրեսի շտաբը ղեկավարում է ՀԺԿ-ական Իսրայել Ամիրյանը:
Մեր տեղեկություններով, այսօր Իջևանում Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Մաթևոսյանը հանդիպել են տեղի ակտիվի հետ: Հանդիպումը վերածվել է ինքնաբուխ հանրահավաքի Կոնգրեսի գրասենյակի դիմաց` մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ: