Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Նիկոլ Փաշինյանի անակնկալ որոշումը. ինչո՞ւ վստահեցին Վլադիմիր Գասպարյանի տեղակալին

Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն այսօր նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Կադրային այս որոշումը ստանդարտ չես համարի, ու պատահական չէ, որ այն երեկ երեկոյան թերևս ամենաքննարկվող հարցն էր սոցիալական ցանցերում։

Հանրային քննարկումների շեշտադրումները հիմնականում բացասական էին, ու դա թերևս բնական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հունան Պողոսյանը 2008-ից մինչև հեղափոխությունը զբաղեցրել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը ու հաճախ եղել է ընդդիմության դեմ պայքարի «առաջնագծում»։ Գեներալի հասցեին հնչում էին նաև կոռուպցիոն մեղադրանքներ, ընդհուպ այն, որ նա ամենահարուստն է եղել Վովա Գասպարյանի տեղակալների մեջ։ Ոմանք այս նշանակման ստվերում անգամ աշխարհաքաղաքական ենթատեքստ էին տեսնում՝ նշելով, որ Մոսկվայի «մատն» է խառը, այլ խոսքով՝ Հայաստանի ամենաստրատեգիական մարզում նշանակվել է մարդ, ով լոյալ է ռուսական իշխանություններին։

Սակայն թերևս պետք է դուրս գալ էմոցիոնալ, զգայական միջավայրից ու ավելի սթափ վերլուծել իրավիճակը։ Ընդ որում, վերջին մի քանի օրերին սա երկրորդ դեպքն է, երբ նախկին համակարգում առանցքային դերակատարություն ունեցած գեներալը Նիկոլ Փաշինյանի թիմում բարձր պաշտոն է ստանում։ Առաջինը Ֆելիքս Ցոլակյանն էր, ում վարչապետը վստահեց ԱԻ նախարարի պաշտոնը։

Շատերը կարծիք հայտնեցին, թե Փաշինյանը վարձահատույց է լինում Ցոլակյանին, որն առաջին հանրապետական պատգամավորն էր, ով խորհրդարանում հրապարակավ սատարեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը։ Այս գործոնն իհարկե կա, սակայն պարզունակ կլինի Ցոլակյանի խնդիրը միայն այդ հանգամանքով պայմանավորել՝ հատկապես Հունան Պողոսյանի նշանակումից հետո, ով հեղափոխական «խաղեր» չի տվել։

Կարծում ենք՝ այս նշանակումները սկզբունքորեն մոտիվացված են։ Նախ՝ հեղափոխության կադրերի զգալի մասն առաջին հինգ ամիսներին, մեղմ ասած, աչքի չընկավ պրոֆեսիոնալիզմով, ինչի մասին բացահայտորեն խոսում է նաև հասարակությունը՝ գործող վարչապետի թույլ տեղը համարելով կադրային քաղաքականությունը։

Մյուս կողմից՝ Փաշինյանը չի կարող օդից կադրեր գտնել ու շատ դեպքերում ստիպված է լինում ընտրություն կատարել ոչ պրոֆեսիոնալ յուրայինի ու նախկին համակարգի պրոֆեսիոնալների միջև՝ երբեմն գերապատվությունը տալով երկրորդ խմբին՝ այն հույսով, որ նոր համակարգում նրանք կձերբազատվեն քրեաօլիգարխիկ «սովորություններից»։

Խնդիրն ունի նաև, այսպես կոչված, գլոբալ ենթատեքստ։ Վերջին ելույթներում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է, որ եկել է բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը։ Տրամաբանությունն ավելի քան հասկանալի է. հակահեղափոխությունը ջախջախված է, ըստ այդմ՝ պետք է հումանիտար միջանցք բացել նախկին համակարգի այն կադրերի համար, ովքեր կարող են ծառայել պետությանն ու նոր իշխանությանը։ Մյուս կողմից՝ հեղափոխության լուսանցքում առաջացել է, այսպես կոչված, մարգինալ հոսանք, որը, պայմանականորեն ասած, նախկինների «արյունն» է պահանջում՝ զարգացնելով պերմանենտ հեղափոխության թեզը։ Խոսքը, մասնավորապես, «Սասնա ծռերի» մասին է, ու այս համատեքստում Հունան Պողոսյանի նշանակումը խիստ նշանային է, որովհետև 2016-ի օգոստոսին նա էր ղեկավարում ոստիկանական ուժերի գործողությունները ՊՊԾ գնդի դրամատիկ իրադարձությունների ժամանակ։ Կարող ենք արձանագրել, որ Հունան Պողոսյանի նշանակումը նշանային քաղաքական ուղերձ է, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետևողականորեն մերժել «ծռության» գաղափարախոսությունը։

Եվ վերջապես՝ Սյունիքի մարզն առանձնահատուկ է։ Այստեղ երկու տասնամյակ եղել է քրեաօլիգարխիայի ամենադեսպոտ դրսևորումը, մյուս կողմից՝ գոյություն ունի Քաջարանի կոմբինատի, այսպես կոչված, կլանը, ու անհրաժեշտ է «ուժեղ ձեռք», որը կկարողանա կարգուկանոն հաստատել Սյունիքում։

Այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանի նշանակումը ռիսկային է, սակայն իշխանության կադրային քաղաքականությունը ընթանալու է նույն քաոտիկ վայրիվերումներով, քանի դեռ չի ստեղծվել արդյունավետ համակարգ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում