Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման մտադիր է փետրվարին Սերբիա այցելել՝ խախտելով բազմամյա դադարը, որը սկսվել է 1946 թ. ալբանական առաջնորդ Էնվեր Խոջիի՝ Բելգրադ կատարած այցից հետո: Այս մասին հաղորդում է բելգրադյան «Քաղաքականություն» հրատարակչությունը՝ հղում կատարելով ԱԳ նախարար Իվան Մրկիչին:
«Այժմ մենք այցի ամսաթվի վերաբերյալ բանակցություններ ենք վարում: Մենք ողջունում ենք Սերբիա այցելելու նրա նախաձեռնությունը: Մենք պատրաստ ենք հանդիպել նրա հետ և քննարկել տարածաշրջանային հարաբերությունները»,- ասել է Մրկիչը:
Նախարարի խոսքերով՝ բանակցությունների ժամանակ կքննարկվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, տրանսպորտային կապերի ոլորտներում համագործակցության մասին հարցեր, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ Ալբանիայում է ապրում սերբական փոքրամասնությունը, որն այնտեղ պատշաճ կերպով ճանաչված չէ»,- նշել է նախարարը:











































