Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մի քանի ժամից․ հեղափոխության վերջին հանգրվանը

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է անցկացնելու՝ թերևս ակնհայտ էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հրաժարական է տալու։ Կառավարության արտահերթ նիստի մասին տեղեկատվության հրապարակայնացումից քիչ անց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հաստատեց բոլորիս ենթադրությունները՝ նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին, այսինքն՝ այսօր, հրաժարական կտա իր պաշտոնից։ Հարցին՝ արդյո՞ք սպասվում է, որ վարչապետը հրաժարական կտա կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում, Եղոյանը պատասխանել է. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել. հնարավոր է, որ նիստի ընթացքում, հնարավոր է՝ 1 ժամ հետո, հնարավոր է` 7 ժամ հետո»:

Այսպիսով՝ ընդամենը մի քանի ժամ հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի է ունենալու շրջադարձային իրադարձություն, որը միտված է ավարտին հասցնել մարտի 31-ի քայլերթով մեկնարկած հեղափոխությունը։ Այսօր տրվում է հեղափոխության վերջին փուլի մեկնարկը, երբ Նիկոլ Փաշինյանը, պայմանական ասած, ձեռնարկում է գրոհը քրեաօլիգարխիայի վերջին ամրոցի՝ գործող խորհրդարանի ուղղությամբ։ Տեսականորեն կարող են չեղարկվել Նիկոլ Փաշինյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գրավոր պայմանավորվածությունները, կամ գուցե կազմաքանդված ՀՀԿ-ն կրկնի մայիսի 1-ի տխրահռչակ նախադեպը ու որոշի վարչապետի թեկնածու առաջադրել, սակայն այս ամենը միայն տեսական ռիսկեր են, վիրտուալ մտահգութուններ, որովհետև վերջին քսան օրերին տեղի են ունեցել երկու պատմական իրադարձություններ, որոնք ապացուցել են, որ Հայաստանում հեղափոխությունն անշրջելի հաղթանակ է տարել ու դեկտեմբերի 9-ին կամ 10-ին՝ արտահերթ ընտրությունների օրը, այդ փաստն ընդամենն ամրագրվելու է քվեարթերթիկներով։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը կարողացավ վերածել վստահության հանրաքվեի ու ստացավ հասարակության անվերապահ աջակցությունն իր օրակարգին։ Խորհրդարանում ներկայացված երեք ուժերն ադեկվատ չգնահատեցին իրավիճակը․ նրանք կամ իրենք են կորցրել համարժեքությունը, կամ էլ՝ կորցրել են հասարակությանը ճանաչելու կարողությունը։ Համնայն դեպս, հոկտեմբերի 2-ի խորհրդարանական «երեկոյան» դավադրությունն այլ բացատրություն չունի։ Սակայն հենց այդ օրն էլ կուլմինացիոն դարձավ հեղափոխության հաղթանակի տեսանկյունից։

Հասարակությունն այնքան բուռն արձագանքեց խորհրդարանական խռովությանը, որ նույնիսկ մի պահ թվաց, թե այլևս հնարավոր չէ կանխել ցուցարարների գրոհը խորհրդարանի շենք ու հեղափոխության տրանսֆորմացիան՝ թավիշի փոխակերպումը ուժային մեթոդների։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հաղթեց հենց այս պարտիայում։ Նա ապացուցեց, որ ամբողջովին տիրապետում է իրավիճակին ու կարող է մի կողմից՝ կոնսոլիդացնել տասնյակ հազարավոր մարդկանց, մյուս կողմից՝ կառավարել նրանց հույզերը, ապահովել հեղափոխության բնականոն ընթացքն ու ի վերջո՝ հաղթանակը։ Այս փաստի առաջ կապիտուլացվեցին խորհրդարանական բոլոր ուժերը, որոնք երկրորդելով միմյանց՝ հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրելու ու օժանդակելու են արտահերթ ընտրությունների նախապատրաստմանը։

Անգամ իսկ Ռոբերտ Քոչարյանը հանձնվեց՝ այլաբանորեն հասկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է, ինքը պարտվել է։

Հոկտեմբերի 16-ը դառնալու է թավշյա հեղափոխության վերջին փուլի հաղթական մեկնարկը, որովհետև Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական է տալիս՝ հաղթական դիրքերից բոլորի կապիտուլյացիան ընդունելուց հետո։ Սա, ըստ էության, ոչ թե հրաժարական է, այլ՝ հաղթական վերջին գրոհի ազդանշան, որին հաջորդելու է հասարակության վերջին հեղափոխական մոբիլիզացիան։ Հայաստանում ոչնչացված են հակահեղափոխության ռևանշի բոլոր կենտորնները ու առաջիկա ընտրությունները վերածվելու են հեղափոխության տրիումֆի։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի քայլը բացահայտում է նրա քաղաքական ինքնավստահությունը, հաղթանակի անխուսափելիությունը։ Իհարկե, կան թույլ մտահոգություններ, որոնք առաջանում են առաջին հերթին Ռուսաստանի իշխանության կամ փորձագիտական շրջանակների ակնարկներից, սակայն Մոսկվայի ցանկացած հնարավոր սադրանք կարող է ճակատագրական լինել հենց ռուսական կայսրության համար, որը վերջնականապես կկորցնի Հայաստանը։ Սա թերևս գիտակցում են Վլադիմիր Պուտինն ու նրա շրջապատը ու նրանց մնում է հաշվի նստել հայաստանյան նոր իրողությունների հետ՝ դրանց հենքով հայ-ռուսկան հարաբերությունները կառուցելու համար։

Հեղափոխությունն այսօր թևակոխում է վերջնական հանգրվան, որտեղ այլևս նոր Հայաստանը կդառնա ինստիտուցիոնալ իրողություն։ Հիմա մնում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թիմը կարողանա գտնել հասարակությանը ռացիոնալ հենքով կոնսոլիդացնելու ռեսուրսներ, որովհետև հակահեղափոխության թեման այլևս կորցնում է հրատապությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում