Monday, 02 10 2023
Ուժգին պայթյուն և հրդեհ՝ ՌԴ-ում. բնակելի շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ
Հայաստանի հիվանդանոցներում բուժվում է ԼՂ-ից տեղահանված 363 բուժառու
Հոկտեմբերի տոնական օրերը
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել
Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել…
ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան

Քայլ կանե՞ք, թե՞ անցումային արդարադատության «գերանդին» «սրենք»…

Պաշտոնի, փողի համը տեսնելուց հետո շատերը կորցրել են կապը իրականության հետ և մինչ օրս էլ չեն կարողանում զգալ, որսալ հանրային տրամադրություններն ու պահանջը… Եվ որքան այդ ժամանակը ձգվում է, այնքան անցումային արդարադատության «հանրային գերանդին» «սրվում է»…

Վերջին 20 տարում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց «գերանդիները» սրել են և տվել հովանավորյալների ձեռքը, որ գնան ու հանրությունից հնձեն այն ամենը, ինչ հնարավոր է: Եվ ոմանք նախընտրել են շինարարական ոլորտը:

Վլադիսլավ Մանգասարյանը սարգսյանական թևի՝ Լևոն Սարգսյանի «գերանդիավորներից» է, ով մարդկանց միլիարդների հասնող գույքը հնձել ու «սնանկ» է «մնացել»:

Հիշեցնենք Վ.Մանգասարյանին առաջադրված մեղադրանքը. Նա Երևան քաղաքում իրականացրել է բազմաբնակարան շենքերի շինարարություն և ստացել Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք։ Վերջինս հանդիսանալով «Արին Կապիտալ» ներդրումային» ՍՊ ընկերության բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով, 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊ ընկերությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` շուրջ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամբաստանյալի կամ նրա հովանավորների սցենարով նախ «Արին Կապիտալ»-ի գույքը մեջ-մեջ արած Մանգասարյանն ու իր ընկերություններն են դատարանով սնանկ ճանաչվել, իսկ հետո պարզվել է, որ Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին Կապիտալ» ընկերությունը ևս սնանկ է և 25 շահառուների հետ միասին ոչինչ չի կարող ստանալ:

Ուշագրավն այն է, որ Վլադ Մանգասարյանը սնանկ է ճանաչվել 2008թ-ին, սակայն մեր փնտրտուքներից պարզվեց, որ նրան պատկանած որոշ գույքազանգված 10 տարի անց «լողում է» աճուրդում, որից տուժողներն էլ տեղյակ չեն:

Այսպես. աճուրդային հայտարարությունից տեղեկանում ենք հետևյալի մասին.

«Վլադիսլավ Մանգասարյանի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

19.02.2018

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հայտատու` Վլադիսլավ Մանգասարյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան

«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.02.2018թ. նշանակված Վլադիսլավ Մանգասարյանի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 30.03.2018թ. ժամը 16:30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա Վլադիսլավ Մանգասարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ 5 առանձին լոտերով:

Լոտ N 1. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 3-րդ հարկ, թիվ 30 տարածք, 20,3քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 2.096.162 ՀՀ դրամ:

Լոտ N 3. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 4-րդ հարկ, թիվ 40 տարածք, 20,3քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 2.096.162 ՀՀ դրամ:

Լոտ N 6. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 5-րդ հարկ, թիվ 46 տարածք, 9,5քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 1.240.653 ՀՀ դրամ:

Լոտ N 7. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 1-ին հարկ, թիվ 5 տարածք(բաց պատշգամբ), 10,4քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 1.040.616 ՀՀ դրամ:

Լոտ N 8. Ք.Երևան, Տերյան 8 հասցեի 2-րդ հարկ, թիվ 21 տարածք, 30քմ: Հատակը բետոնապատված, պատերը մասնակի գաջած: Մեկնարկային գինն է 3.126.326 ՀՀ դրամ: Վերոհիշյալ տարածքների սեփականության իրավունքով պատկանող հողի կադաստրային արժեքը մուծված չէ, մուծում է գնորդը:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի Արդշինինվեստբանկ, հ/հ 2470101043690010 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան(ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Վլադիսլավ Մանգասարյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:»

Ինչպես կարող է նման բան լինել, երբ պարտատերերի պակաս չկա… Տուժողներից մի մասի շահերի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանն այս վարույթից տեղյակ չէր:

Ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի՝

1. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:

Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):

2. Պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով:

3. Կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել սույն օրենքով սահմանված պահանջները:

4. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում կառավարչի կողմից գույքի իրացումը հրապարակային սակարկություններով (կրկնաճուրդ) շարունակելու վերաբերյալ դատարանի լրացուցիչ որոշում չի պահանջվում: Եթե պարտապանի գույքի վաճառքը թույլատրվել է պարտատիրոջ առաջարկած գնով և այդ սակարկություններով չի վաճառվել, ապա պարտատիրոջ վճարած դեպոզիտի գումարը չի վերադարձվում:

Կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ ընդհատվում է հրապարակային սակարկություններով գույքի իրացումը, եթե տեղի է ունեցել վաճառվող գույքի կազմի (նախորդ աճուրդների նկատմամբ), ինչպես նաև շուկայական գների կտրուկ փոփոխություն:

Հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դատարանի որոշման վերաբերյալ կառավարիչն անհապաղ տեղեկացնում է ամենախոշոր 5 պարտատերերին:

Պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատվելու դեպքում այն կրկին հրապարակային սակարկություններով կարող է իրացվել սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով տրված դատարանի որոշմամբ:

5. Կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը փակցվում է նաև դատարանի շենքում` հատուկ հատկացված տեղում:

Կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 15 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո գույքը (ներառյալ դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը և այլ պահանջի իրավունքները) չիրացվելու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների, պայմանով, որ պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումն անվճարունակության հաշվին կվճարեն իրացումից ծագող անուղղակի հարկերը, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է։

7. Կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ։

8. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Թեև տուժողի շահերի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանն այս վարույթից տեղյակ չէր, սակայն նրան խնդրեցինք մեկնաբանել իրավիճակը՝ վերոնշյալ օրենքի 76-րդ և 43-րդ /Ապահովված պահանջները և դրանց բավարարումը/ հոդվածների տեսանկյունից:

Ըստ փաստաբանի՝ սնանկության գործով կառավարիչը ընկերության լուծարումից հետո դիմում է դատարան, որպեսզի թույլ տրվի գույքի օտարման վարույթ սկսել՝ առանց լուծարման: Դատավորը այդ հնարավորությունն ընձեռնում է, այսինքն որոշում է կայացնում՝ թույլատրում է, դրանից հետո սնանկության գործով կառավարիչը աճուրդ է իրականացնում: Կարող է անձամբ իրականացնել, կարող է մասնագիտական հիմնարկի հանձնել: Բոլոր դեպքերում գնահատում է կատարվում, աճուրդի է դնում, և ամեն աճուրդից հետո, եթե այն չի կայանում, 10 տոկոս գնի իջեցում է լինում:

«Նույնը եղել է նաև «Արին Կապիտալի» սնանկության գործով, ուղղակի այնտեղ այսպիսի շատ ավելի հետաքրքիր դրվագ կա, որ էդ պայմաններով էլ գնացել են խախտման: Հարցն ինչումն է. նախ կառավարիչը «Արին կապիտալի» գործով իրավունք չի ունեցել գնահատում իրականացնելու, որովհետև դատարանի որոշմամբ, «Արին կապիտալի» ունեցվածքի գույքագրումը, գնահատումը և ֆինանսական վերլուծությունը հետաձգվել է մինչև 2011թ.-ի մարտի 22-ի որոշմամբ նշված փորձաքննության իրականացումը, որը եղել է 2011թ-ի սեպտեմբերի վերջին: Այսինքն, կառավարիչը /նախկին/ ինքը իրենով, Ղամբարյանի մասին է խոսքը, իրավասու չէր, որովհետև դատարանի որոշում կար, որ հետաձգված էր այդ գործողությունները, բայց ինքը ապօրինաբար, առանց տնօրենների խորհրդին տեղյակ պահելու, ես խորհրդի անդամ եմ եղել, եթե չեմ սխալվում՝ 3 օրվա մեջ գնահատում է իրականացնում, որն ակնհայտ է, որ դա գնահատում չի, այլ ինչ-որ թիվ են ֆիքսել: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ էդ ֆիքսված գումարը էլի մեծ էր, այսինքն՝ ապահովված պահանջները ավելի փոքր էին, ամբողջ գույքը չէին կարող տալ, կառավարիչը գնացել է մեկ այլ խորամանկ քայլի. Աճուրդի է դրել, որպեսզի գնահատումից հետո գինը մի քանի աճուրդներով իջեցվի և համապատասխանեցվի գրավով ապահովված այն պահանջի, ինչը որ Վ.Մ.Գ-ի օգտին հաստատել է «Արին կապիտալի» սնանկության գործով»,-Առաջին լրատվականի հետ զրույցում նշեց Լ. Հովհաննիսյանը՝ առանձնացնելով բուն նպատակը:

Այսինքն, երևում է, որ մեկ ընդհանուր նպատակ է եղել՝ ամբողջ գույքը հանձնել Վ.Մ.Գ-ին /Վլադիսլավ Մանգասարյանի ընկերությանը/ կամ Վ.Մ.Գ.-ի կողմից նշված անձանց: Այսինքն կլասիկ իմաստով էլ այդտեղ սնանկության վարույթ չի իրականացվել, որովհետև եթե սնանկության վարույթ իրականացվեր, ապա նույն այդ գնահատմանը պարտատերերի խորհրդի անդամները պետք է ծանուցված լինեին, տեղյակ լինեին, միգուցե առարկություններ ունենային գնի հետ կապված: Եթե պարտատերերից որևէ մեկն առարկություններ ունի այս կամ այն գնով վաճառքին, ինքը ներկայացնում է կոնկրետ գնահատման հաշվետվություն ավելի բարձր գնի վերաբերյալ և միջնորդում է դատարանին, որպեսզի տվյալ գնով աճուրդի դրվի:

Այլ կերպ ասած՝ և’ պարտատերերի, և’ պարտապանի իրավունքների պաշտպանությունը պարտադիր է, և այդ ամենը օրենքով նախատեսված է, բայց չի իրականացվում, «որովհետև սնանկության գործով կառավարիչը պարտատեր Վ.Մ.Գ գրուպի ներկայացուցիչ Վլադիսլավ Մանգասարյանի հետ գործարքի է գնացել և շրջանցել է այս բոլոր օրենքները: Իսկ այդ շրջանցումների պարագայում մենք ընդամենը կարող ենք արձագանքել, երբ տեղյակ ենք լինում խախտումներին, մինչդեռ անմիջականորեն տեղյակ չենք լինում»,- ասաց զրուցակիցս՝ մատնանշելով քննարկվող օրենքի առանձնահատկությունները:

«Էսպիսի մի խնդիր կա. սնանկության մասին օրենքի իմաստով սնանկության վարույթն ունի առանձնահատկություններ: Մասնավորապես, կառավարչի միջնորդությունը և մի շարք միջնորդություններ, որոնք նա ներկայացնում է՝ վաճառքի հետ կապված, գույքը այլ անձի հանձնելու, սնանկության գործով դատավորը դատական նիստ չի հրավիրում: Այսինքն առանց նիստի է դա լինում: Եվ եթե մենք նայում ենք, կարելի է ասել՝ նախնական համաձայնությամբ է դա լինում: Հակառակ դեպքում կառավարիչը նման բան չէր միջնորդի, եթե իմանար՝ դա կմերժվի: Ինչի համար է այդ տպավորությունը, որովհետև ասենք՝ 2011թ-ի մայիսի 15-ին կամ 16-ին, կառավարիչը միջնորդություն է ներկայացրել …գույքերի օտարման հետ կապված, մայիսի 17-ին արդեն գույքերը հանձնելու վերաբերյալ որոշում է կայացվել … Բնականաբար մեկ օրվա ընթացքում մարդկանց չէին կարող ծանուցել, ընդհանրապես ծանուցումները երկշաբաթյա ժամկետի հաշվարկով են իրականացնում, դատական նիստ նշանակում, դրա պատճառաբանությունն այն ժամանակ այն էր, որ մամուլում հրապարակում են այդ մասին, բայց դա էլ հնարավոր չի… Այսինքն դա կանխատեսելի էլ չէր, որ ամսի 16-ին միջնորդության կապակցությամբ 17-ին որոշում կկայացվի: Եվ մենք պետք է տեղեկացված լինեինք դրա մասին»:

Տվյալ դեպքում դա վարույթի մասնակիցների իրավունքների խախտում է:

Ինչ վերաբերում է «սնանկացած» Վլադիսլավ Մանգասարյանի՝ 10 տարի անց աճուրդով օտարվող գույքին, ապա տուժողների ներկայացուցչի կարծիքն այսպիսին է. «Քանի որ Վլադիսլավ Մանգասարյանին, առնվազն այս գործի շրջանակներում, ես ծանոթ եմ, իր անցած ճանապարհին, գործարքներին և այլն, նաև սնանկության վարույթի մասին որոշակի տեղեկություններ ունեմ, բայց իմ կարծիքը նա է, որ դա իրավական դաշտում չի կարող լինել, որովհետև իր գործարքները իրավական դաշտում չեն եղել: Փաստաթղթեր ստորագրելն է եղել, բայց ոչ կամարտահայտությունը…

Ուղղակի փաստաթուղթ են ստորագրել, որը միջոց է եղել, որպեսզի իրականացնի իր այլ մտադրությունները: էս պայմաններում ես գտնում եմ, որ եթե այդ վարույթը իմ ձեռքի տակ լինի, էնտեղ այնքան խախտումներ կլինեն…»:

Իսկ, ընդհանրապես, նորակառույցների խլման սցենարների «հմայքն» այն է, որ քայլերն ի սկզբանե մշակվել են գրեթե բոլոր հնարավոր ճանապարհները փակելու հաշվարկով. Տվյալ դեպքում աճուրդը չեղարկել հնարավոր է, բայց աճուրդից հետո բարեխիղճ ձեռքբերողներ են լինում, ինչը հավելյալ խնդիր է առաջացնում: Քրեական գործով ինչ-որ հնարավորություններ կարող են լինել, բայց այդտեղ էլ պատասխանատվության ենթարկելու վաղեմության խնդիր կարող է լինել:

Ինչ վերաբերում է նոր ի հայտ եկած հանգամանքով այս սցենարի անիվը հետ պտտելու հնարավորությանը, ապա այդպիսի բան լինել չի կարող. ի՞նչու, որովհետև Մանգասարյանի սնանկության ժամանակ այդ մասին հայտնի է եղել և’ դատարանին, և’ սնանկության գործով կառավարչին, և’ իրավապահներին: Ուղղակի անգործություն են դրսևորել:

Այսինքն նրանց մոտ ամեն ինչ կանխամտածված, ծրագրված է եղել, բայց հարցեր են եղել ընթացքում, որ չեն իմացել կամ լավ չեն պատկերացրել ոլորտը, կամ ինչ-ինչ հանգամանքերում բացթողումներ են եղել, իսկ հիմնական պատճառը անպատժելիությունն է եղել: Իրենք ինքնավստահ են եղել, որ ինչ էլ անեն՝ հօգուտ իրենց է լինելու:

Այդուհանդերձ, ինչու՞են ձգձգել լուծարման գործընթացը…Կարծում ենք այստեղ կա երեք տարբերակ. Կամ սպասում են քաղաքական զարգացումներին՝ հասկանալու՝ կա՞ քրեական գործից չոր դուրս գալու և գործունեությունը շարունակելու հնարավորություն, կամ՝ զգուշանում են միջազգային տնտեսական դատարանի որոշումից, որը բումերանգի պես հարվածելու է պետությանը, և ռեգրեսիայի մեխանիզմով՝ նաև նորակառույցների բիզնեսը հանցավոր ուղղություն դարձրած խմբին, հովանավորներին, ովքեր ստիպված են լինելու՝ «զոհաբերել» համախոհներից ոմանց…եթե թավշյա հեղափոխությունը շարունակի իր հաղթարշավը:

Երրորդ տարբերակը անցումային արդարադատությունն է, որը առաջիկա ամիսների ընթացքում հեղեղի պես պետք է քանդի արտոնյալներին օրենքից «պաշտպանող» պատնեշը՝ մեղավորներին նստեցնելով հատուցման և հաշտեցման սեղանի շուրջ, դիմադրելու դեպքում՝ ամբաստանյալի:

Ինքներդ դատեք՝ ո՞րն է ճիշտ. շարունակել՝ դիմադրությունը և կյանքի մնացած 10, 20 տարիներն ապրել վախի, փախուստի և հանրության ատելության մեջ, թե՞ առաջինը քայլ անել… անցումային արդարադատության «գերանդին» չսրելու համար: Ժամանակը չի սպասում, հանրության համբերությունն էլ սպառվում է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում