Wednesday, 24 04 2024
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռոբերտ Քոչարյանի միակ ճանապարհը՝ բանտ, կամ ինչո՞ւ է մտահոգ Մոսկվան

Հեղինակավոր Bloomberg հանդեսն անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրան ներկայացնելով որպես «Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող մարդ, որը քաղաքականություն է վերադառնում նոր կառավարությանը մարտահրավեր նետելու համար»: Սա պաշտոնաթող նախագահի օրեր շարունակ գովազդվող հարցազրույցն է, որտեղ Քոչարյանն, ըստ էության, նոր ոչինչ չի ասել ու դարձյալ գովազդել է իր ընկերական հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քոչարյանը մնում է իր ոճին հավատարիմ․ նա քննադատել է Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ՝ առանց այլընտրանքային տեսակետներ հայտնելու։ Երկրորդ նախագահն ակնհայտորեն սպառված է ու, ըստ էության, չունի որևէ ասելիք, ինչի հետևանքով հարցազրույցի տարբեր դրվագներ միմյանց հակադրվում են։

Bloomberg-ի հարցազրույցում երկրորդ նախագահն, այնուամենայնիվ, մի հստակեցում արել է․ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ։

«Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», -լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նաև ասել է, որ վարչապետ դառնալու խնդիր իր առաջ չի դնում։

Հենց այս կետում էլ դրսևորվում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական կոնտրաստը։ Նա մի քանի անգամ շեշտում է, թե իրեն հետապնդում են քաղաքականություն վերադառնալու համար, սակայն անմիջապես շտապում է ասել, թե չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին ու մտադիր չէ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Քոչարյանն, իհարկե, կեղծում է, ու նա մեծ պատրաստակամությամբ կստանձներ վարչապետի պաշտոնը, եթե իր կողմից հոկտեմբերի 2-ին խորհրդարանում կազմակերպված «պուտչը» չհանդիպեր հեղափոխության ուժեղ հակահարվածին։ Երկրորդ նախագահը իշխանության վերադառնալու շանս ուներ միայն գործող խորհրդարանի միջոցով ու, ըստ էության, անելիք չունի ԱԺ արտահերթ ընտրություններում, մանավանդ որ նրա անունն իրենց ցուցակում հազիվ թե ուզենան տեսնել անգամ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն։ Այս իմաստով՝ Ռոբերտ Քոչարյանն՝ իր չմասնակցությամբ, մեծ ծառայություն չի մատուցում Հայաստանի հասարակությանը, մանավանդ որ նրա վարկանիշը զրոյական է։ Ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի բացակայության միակ դրական հետևանքն այն է, որ գործընթացի վրա հնարավորինս քիչ կլինի «սպիտակների» ու «սևերի» հակադրության իռացիոնալ հետևանքը։

Մյուս կողմից՝ ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու քաղաքականությանը, եթե դրա, ըստ էության, միակ ձևը ընտրություններն են։ Թե՞ երկրորդ նախագահի համար քաղաքականությունը միայն Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 կազմակերպելն է։ Սակայն այս անգամ, կարծում ենք, Քոչարյանը մեկ ճանապարհ ունի և այն տանում է բանտ։

Սակայն Հայաստանում հին համակարգի կողմնակիցների վերջին օրերի ֆիասկոն ակնհայտորեն անհանգստացնում է Մոսկվային, որտեղ գրեթե բացահայտորեն հույս ունեին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ձևավորել երկրոդ առանցք, որպեսզի երկբևեռ համակարգի միջոցով ավելի վերահսկելի դարձնեն Նիկոլ Փաշինյանի թիմի արտաքին քաղաքականությունը։ Հիմա այս ծրագիրն, ըստ էության, չեղարկվում է ու մեկը մյուսի հետևից Հայաստան են ժամանում Պետդումայի պատվիրակությունները, որոնց հանդիպումները սահմանափակվում են միայն խորհրդարանում։ Ռուսական քաղաքական էլիտան շատ արագ փորձում է Հայաստանում նոր դաշնակիցներ գտնել՝ շեշտը դնելով հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցության վրա։

Մյուս կողմից՝ երեկ խիստ ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել ռուսական «Կոմերսանտը»։ Պարբերականին հայտնի է դարձել, որ այս շաբաթվա սկզբին Մոսկվա է այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ: ՌԴ պետական կառույցներում պարբերականի զրուցակիցների խոսքերով՝ բանակցությունների թեման եղել են հայ-ռուսական հարաբերությունները, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ իրավիճակը, որի դեմ նոր իշխանությունները քրեական գործ են հարուցել: Ինչպես տեսնում ենք՝ Մոսկվայում շարունակում են չվստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ու այլընտրանքային ճանապարներ են փնտրում՝ Հայաստանի իրավիճակի վրա ազդելու նպատակով, միևնույն ժամանակ՝ փորձում են արգելափակել Մարտի 1-ի բացահայտման գործընթացը։ Իհարկե, չի բացառվում նաև, որ Սարգսյանի մոսկովյան այցը պայմանավորված է նրա ամերիկյան հանդիպումներով, կամ էլ՝ բոլոր խնդիրները քննարկվել են միասնական փաթեթով։

Դժվար է կանխատեսել, թե ինչպիսի դրսևորումներ կունենա ռուսական գործոնը խորհրդարանական ընտրությունների գործընթացում՝ թեև կանխատեսելի է, որ Մոսկվայում ձեռնպահ կմնան կտրուկ գործողություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում