2018թ․ երկրորդ եռամսյակում աշխարհում վենչուրային կապիտալի գործարքների թիվը եռամսյակային կտրվածքով ավելացել է 17%-ով՝ ավելի քան 3,5 հազարով, իսկ գլոբալ ֆինանսավորման ծավալը հասել է 51 մլրդ դոլար ռեկորդային եռամսյակային մակարդակի: Այս մասին հայտնի է դարձել միջազգային PwC խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքում՝ գրում է psm7.com-ը:
Տեղեկացվում է, որ եռամսյակային կտրվածքով միաեղջյուր ընկերությունների քանակը, որոնց կապիտալիզացիան հասել է ավելի քան 1 միլիարդ դոլարի, 12-ից հասել է 19-ի: Ասիայում նրանց թիվը 5-ից զգալիորեն աճել է 9-ի, ԱՄՆ-ում՝ 5-ից 6-ի, Եվրոպայում` 2-ից 4-ի:
Ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտները. վճարային ծառայությունների հաճախորդների տվյալների օգտագործումը performance-մարքեթինգային գործիքների մշակման համար, ֆինանսական ծառայությունների ոլորտում բլոկչերային տեխնոլոգիաների զարգացում, մտավոր գործունեությանը վերաբերող ընթացիկ խնդիրների ավտոմատացում, համակարգչային տեսողության տեխնոլոգիաների հիման վրա անօդաչու սարքերի զարգացում: