Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Թուրք պատմաբանները՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ Դավութօղլուի հայտարարությունների դեմ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն վերջերս հայտարարել էր. «Բացարձակապես չենք արդարացնում տեղահանության որոշումը, տեղահանությունը անմարդկային արարք է»: Դավութօղլուն Երևան կատարած այցի ժամանակ էլ հայտարարել էր, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի զորակցությամբ էր, որ 2005-ին կայացավ համագումար, որի ժամանակ պաշտպանվեց այն գաղափարը, թե կատարվել է Ցեղասպանություն:

Ֆրանսիական «Նոր Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուի այս հայտարարությունները արժանացել են թուրք պատմաբանների բուռն բողոքին:

Այդ թուրք պատմաբաններն են Թուրքական պատմության հիմնարկի նախկին նախագահ ու այժմ ազգայնամոլ, «Ազգային շարժում» կուսակցության (MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաճօղլուն և հայկական հարցերով զբաղվող Մեհմես Փերինչեքը: Երկու անուններ՝ որոնք արդեն Հայկական հարցի պաշտոնական տեսակետի պաշտպանության ախոյաններ են:

Հալաճօղլուն Դավութօղլուի վերոհիշյալ հայտարարությունների կապակցությամբ պնդել է, որ Հայկական Բացվածք կոչված երևույթը կամ այլ արարքներ դիտարկելով՝ կարելի է համոզվել, որ կառավարությունը, եթե իրեն թույ տրվեր, վաղուց պատրաստ էր ընդունել, որ հայերի դեմ ցեղասպանություն է կատարվել: Կառավարությունը պատրաստ է նաև զիջումներ անել հայերին:

«Երբ ես Պատմության հիմնարկի նախագահն էի, շատ լուրջ աշխատանք ենք կատարել այս հարցում: Այս խնդրի պատճառով եմ ես այդ պաշտոնից հեռացվել: Համոզված եմ, որ կառավարությունը այս խնդրում կարևորություն չի տալիս ճշմարտություններին: Նա ցանկանում է գոհացնել Ամերիկային՝ մերձենալով հայերին ու Հայաստանը ներքաշելով ԱՄՆ կողմը: Այդ պատճառով էլ կառավարությունը պատրաստ է զիջումներ անել: Եթե կառավարությունը հանրային կարծիքից չվախենար, արագ կընդուներ Ցեղասպանությունը: Կառավարությունը մոտավորապես նույնն արեց Կիպրոսի հարցում՝ հարցը դնելով հանրաքվեի: Կիպրոսը այլևս մեր ձեռքում չէ: Հիմա պիտի տեսնենք, թե կառավարությունը որևէ բան կանի՞ 2015-ը դիմագրավելու ուղղությամբ: Պիտի տեսնենք: Իմ ասածները պիտի իրականանան»,- ասել է Հալաճօղլուն:

Պատմաբան Մեհմես Փերինչեքը, որ ներկայանում է որպես Հայկական հարցի շուրջ ուսումնասիրությունների հեղինակ, հետևյալ կերպ է մեկնաբանել Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններն ու Թուրքիայի արտաքին քաղաքականությունը.

«Թուրքիան մինչև այսօր մի շարք նուրբ խնդիրների շուրջ իր կարմիր գծերն ուներ: Դրանցից էին Հայկական հարցը կամ Կիպրոսի խնդիրը: Այս երկու խնդիրների մասին որ կառավարությունն էլ իշխում էր, քաղաքականությունը չէր փոխվում, հարգվում էին կարմիր գծերը, այդ գծից այն կողմ չէին անցնում: Բայց այս կառավարությունը բոլորովին տարբեր ուղի բռնեց Թուրքիայի այս հիմնական կարմիր գծերի քաղաքականության հարցում:

Կիպրոսի հարցում մշակվեց Թուրքիայի հողային ամբողջականությունը շահագրգռող շատ տարբեր քաղաքականություն: Հայկական հարցում նույնպես գործադրվում են այլ քաղաքականության տարրեր: Այս ամենը վնասում է Թուրքիայի ազգային շահերին: Այս վերջին խնդրում ամերիկացիների ցանկությունը ակնհայտ է: Ամերիկացիները ցանկանում են Հայաստանը Թուրքիայի միջնորդությամբ վերցնել Ռուսաստանի վերահսկողությունից ու այն կապել Ամերիկային: Սա սկսվեց Հայկական Բացվածք կոչված շարժմամբ: Հայկական Բացվածք կոչվածը ավարտվեց ձախողմամբ: Սրանում անշուշտ իրենց դերն ունեին թուրք հանրային կարծիքից բխող բողոքները: Կառավարությունը ջանում է հիմա նույնը կենդանացնել: Սկսեցին հնչել խոսքեր, որոնք Թուրքիան կկանգնեցնեն շատ նեղ կացության առջև և կդառնան պատճառ, որ Թուրքիան հետքայլ կատարի: Դավութօղլուի խոսքերը ճշմարտության հետ որևէ կապ չունեն»:

Երկու պատմաբանների այս մեկնաբանությունները բավական խոսուն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում