Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Աբխազիան «թարմ արյուն» է ակնկալում Թուրքիայից

Աբխազիայի կառավարությունը փորձում է խրախուսել 19-րդ դարում Թուրքիա արտագաղթածների հետնորդների վերադարձը պատմական հայրենիք:
Աբխազիան հույս ունի, որ Թուրքիայից երիտասարդ միգրանտների ներհոսքը ժողովրդագրական հաշվեկշիռն էթնիկական աբխազների օգտին կդարձնի:
Քառորդ միլիոն բնակչություն ունեցող Աբխազիայում ընդամենը 100 հազար էթնիկ աբխազներ են ապրում: Բնիկ վրացական բնակչության մեծամասնությունը հեռացել էր այստեղից 1992-93 թվականների պատերազմից հետո, որի արդյունքում Աբխազիան դուրս եկավ Վրաստանի կազմից` իրեն անկախ պետություն հռչակելով:
Այսօր Թուրքիայում կես միլիոն աբխազներ են բնակվում. նրանք Ռուսաստանի` Կովկասյան տարածաշրջանի այս հատվածը գրավելու ընթացքում այնտեղից արտագաղթած աբխազների հետնորդներն են: Նրանց մեծամասնությունը ներկայում միայն թուրքերեն է խոսում, սակայն Աբխազիայի կառավարությունը հույս ունի, որ նրանցից շատերին կոգեշնչի Սեւ ծովից այս կողմ գտնվող իրենց նախնիների հողում բնակվելու գաղափարը:
Լավուզ Կուաձբան 200 թուրքական աբխազների առաջին ալիքի հետ միասին պատմական հայրենիք է տեղափոխվել 1993 թվականին: Այն ժամանակ տեղափոխվածների մեծ մասը կրկին Թուրքիա վերադարձավ` պատերազմի հետեւանքով տիրող աղքատության, սովի, ավերածությունների եւ համարյա մեկ տասնամյակ ձգված շրջափակման պատճառով:
Կուաձբան, սակայն, մնաց պատմական հայրենիքում` սովորելով աբխազերեն եւ ռուսերեն:
«Եթե ցանկություն կա, կարելի է սովորել: Ես ունեի այդ ցանկությունը», – պատմում է Կուաձբան, ով տուրիստական գործակալություն ունի Սուխումի կենտրոնում: Գործակալության գրասենյակը տեղակայված է մեկ այլ «հայրենադարձի»` Ռեջեփ Ուչաշի ինտերնետ սրճարանում:
«Այստեղ բիզնես հիմնելը հեշտ չէ: Թուրքիայում հնարավոր չէ վարկ վերցնել, Աբխազիայում էլ տոկոսադրույքներն են բարձր», – ասում է Կուաձբան:
Կուաձբայի պես հայրենադարձներին աբխազական կառավարությունն ապահովում է անշարժ գույքով: Այսպես, նա բնակարան էր ստացել Սուխումից դեպի հյուսիս գտնվող Գագրայում: Տունը վերանորոգելու միջոցներ Կուաձբան չունի, սակայն Թուրքիա վերադառնալու մտադրություն էլ չունի:
«Իհարկե, դժվար է լինում երբեմն. կյանքը բարդ է: Բայց չեմ կարծում, որ սա երկար կշարունակվի: Ոմանք հետ վերադարձան` պատճառաբանելով, որ այստեղ անելիք չունեն: Եթե այստեղ հարստանալու ակնկալիքով են գալիս, ապա ստիպված կլինեն հետ վերադառնալ: Այստեղ աշխատել է պետք: Բայց ես չեմ կարող ապրել Թուրքիայում», – ասում է նա:
Այն պահից, ինչ Ռուսաստանը, չնայած վրացական կողմի բուռն առարկություններին, ճանաչել էր Աբխազիայի անկախությունը, վերջինիս կառավարությունը ձգտում է հայրենադարձման գործընթացն ավելի համակարգված դարձնել:
Այսօր Աբխազիայում մշտական բնակչի կարգավիճակով մոտավորապես 300 թուրքական աբխազներ են ապրում, եւ իշխանությունները հույս ունեն, որ հայրենադարձներին աջակցելու նպատակով գործարկված ծրագրի շնորհիվ նրանց ներհոսքը կմեծանա:
«Ժամանակին միայն վերադարձի կոչեր էին հնչում… բայց աջակցության ծրագիր չկար», – ասում է Աբխազ-Աբազա կոնգրեսի նախագահ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գենադի Ալամիան:
Ալամիայի խոսքերով` մտահոգություններ կան, որ Ռուսաստանին կարող է դուր չգալ իր հարեւանությամբ Թուրքիայի քաղաքացիների զանգվածային ներհոսքը:
«Հայրենադարձությունն Աբխազիայում առաջնահերթ հարցի կարգավիճակ չի ստացել, քանի որ դա կարող էր բացասական արձագանք ստանալ Ռուսաստանի կողմից: Պետք է բացեիբաց ասել Ռուսաստանի իշխանություններին, որ հայրենադարձությունը կարեւոր է աբխազական ժողովրդի փրկության առումով: Սփյուռքում աբխազների թիվը տասն անգամ գերազանցում է հայրենիքի բնակչության թվին», – ասում է նա:
Ալամիան ասում է, որ կարողացավ խաղաղությամբ շունչ քաշել միայն անցյալ տարի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո, որի ժամանակ վերջինս ասել էր, թե «հիմնական պարտավորությունն աբխազական ժողովրդին պահպանելն էր»:
Հայրենադարձության կոմիտեն աջակցում է Աբխազիա վերադարձողներին քաղաքացիության, ֆինանսական միջոցների եւ բնակարանի տրամադրման հարցերում: Հայրենադարձներին չի թույլատրվում 15 տարվա ընթացքում վաճառել իրենց տները, որպեսզի չկարողանան, օգտվելով առիթից, վերադառնալ Թուրքիա:
Սեպտեմբերից Հայրենադարձության կոմիտենղեկավարող կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Զուրաբ Ադլեյբան մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել:
«Ցանկալի է, որպեսզի եկողները հիմնականում երիտասարդներ լինեն: Նրանց հետ աշխատելը հեշտ է: Նրանք ավելի արագ են հարմարվում եւ կկարողանան հասարակության լիիրավ անդամ դառնալ», – ասում է նա:
Ադլեյբան գործողությունների ծրագիր է մշակել, որը նախատեսում է ներկայացնել կառավարությանը. «Ծրագրի մեջ կներառվի ամեն ինչ` սկսած լեզվի ուսումնասիրության եւ ադապտացման հարցերից: Գոյություն ունի հատուկ հասկացություն, որն անհրաժեշտ է կյանքի կոչել: Եթե ես կարողանամ դա անել, շատ լավ կլինի, իսկ եթե չկարողանամ, մեկ ուրիշը կանի»:
Ադլեյբայի խոսքերով` թուրք գործարարները շահագրգռություն են դրսեւորել հայրենադարձների համար Սուխումում բնակարաններ կառուցելու գործում, իսկ Օչամչիրայի շրջանում այս հարցում կաջակցեն ռուսները:
Ֆարուկ Քարչաան այն հայրենադարձների շարքում է, ով իր ընտանիքի հետ միասին որոշել է ընդմիշտ մնալ Աբխազիայում: 50-ամյա Քարչաան կնոջ եւ որդու հետ Սուխում է տեղափոխվել չորս տարի առաջ եւ այժմ սրճարան ունի քաղաքի կենտրոնում:
Քարչաան տիրապետում է աբխազերենին, սակայն դեռ ռուսերեն խոսել չգիտի, ինչը խնդիրներ է առաջացնում, քանի որ քաղաքում ընդունված հաղորդակցման լեզուն ռուսերենն է:
Նրա ընտանիքը Սուխումում տուն էր ստացել, սակայն վերանորոգման համար միջոցներ չունենալով, ներկայում բնակարան է վարձակալում:
Քարչաան, ում խոսքերը որդին`Նեսրենն էր թարգմանում, թուրքերենով բացատրում էր, որ ոչնչի համար չի զղջում:
«Ես եկել եմ իմ նախնիների երկիր», – ասում է նա:
Անահիտ Գոգորյանը «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Անահիտ Գոգորյան, Կովկաս
Կովկասյան լրատու # 566
12-ը նոյեմբերի, 2010թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում