Ֆրանսիական «Նոր Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ թուրքական «Աքշամ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի Հանրային հարցաքննությունների խորհուրդը, ընդառաջելով հայ քահանաներից մեկի դիմումին, քննարկում է տարբեր կրոնների հոգևորականներին ևս ամսական թոշակ հատկացնելու հարցը: Այս նպատակով հիշյալ Խորհրդի ղեկավարը՝ Մ. Էլքաթմըշը, առանձին հանդիպումներ է ունեցել հրեաների, հայերի ու ասորիների հոգևոր պետերի հետ:
Էլքաթմըշը այցելել է Հայոց Պատրիարքարան և հանդիպել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: Նա նամակներ է հղել նաև նաև պատկան նախարարություններին և շահագրգիռ հաստատություններին: Եթե այս նախաձեռնությունները դրական արդյունք ունենան, քրիստոնյա կամ հրեա հոգևորականները նույնպես կարող են պետությունից ամսական թոշակ ստանալ: