Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Գիշերային անակնկալ ՀՀԿ-ին

Եթե մի գիշերվա մեջ մարդիկ վերագնահատեցին արժեքները, ապա ես ասելիք չունեմ՝ դեկտեմբերի արտահերթ ընտրության հարցում Նիկոլ Փաշինյանին աջակցած ՀՀԿ կուսակիցների և խմբակցության անդամների մասին խոսում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հասկանալի է ՀՀԿ խոսնակի դիրքորոշումը: Բայց ինչո՞ւ է նրա համար զարմանալի «մեկ գիշերվա» երևույթը ՀՀԿ-ում:

Տասը տարի ՀՀԿ-ում առանցքային որոշումները կամ շրջադարձները եղել են մեկ գիշերում: Ավելին, ներկայիս ՀՀԿ-ն ըստ էության հենց մեկ գիշերում ձևավորված կորպորացիա է: Ոչ թե կուսակցություն, որովհետև որպես կուսակցություն ՀՀԿ-ն ձևավորվել է ավելի վաղ, այլ կորպորացիա, ինչպիսին դարձավ 1998 թվականի փետրվարի 3-ից հետո:

Մեկ գիշերում ՀՀԿ հովանոցի տակ մտած տասնյակ պատգամավորները դարձան Հանրապետական, որովհետև իշխանությունն անցնում էր Հանրապետականին: Ինչ կա զարմանալի, որ մեկ գիշերում ձևավորված իշխանական կորպորացիան մեկ գիշերում էլ կարող է ըստ էության փլուզվել: Առավել ևս, որ անցնող տասը տարում էլ ՀՀԿ-ում գիշերային անակնկալները քիչ չէին: Պարզապես եթե մինչ այդ գիշերային անակնկալներ մատուցվում էին հանրությանն ու պետությանը, որպես կանոն՝ ոչ այնքան հաճելի և շահեկան, ապա այս դեպքում անակնկալ մատուցվել է ՀՀԿ-ին՝ դարձյալ, իհարկե, ոչ հաճելի:

Բայց գուցե հիմա ՀՀԿ-ականները կպատկերացնեն, օրինակ, թե ինչ ասել է մեկ գիշերում հանրությանը ներկայացնել հայ-թուրքական հայտարարություն, այն էլ՝ ապրիլի 24-ի նախօրեին, կամ մեկ գիշերում հանրությանը հայ-թուրքական արձանագրություններ մատուցել, կամ հետո մեկ գիշերում Եվրամիության հետ Ասոցացման ծրագրի գործընթացից շրջադարձ կատարել ԵՏՄ անդամություն: Այդ «գիշերային» կառավարման դեմ Հանրապետական որևէ պատգամավոր, որևէ կուսակցական ֆունկցիոներ չէր ընդվզում, թեև Սերժ Սարգսյանը իհարկե նույնիսկ ՀՀԿ-ից անկախ էր կայացնում այդ որոշումները: Նա ՀՀԿ-ին չէր վստահում՝ հասկանալի պատճառով: Բայց գիշերային այդ անակնկալները ՀՀԿ-ին չէին մտահոգում, որովհետև դրանք դիտարկվում էին բացարձակ իշխանության գրավական: Կորպորացիան առաջնորդվում էր պարզ սկզբունքով՝ ինչ անում է Սերժ Սարգսյանը, ճիշտ է անում, և կապ չունի՝ ցերեկներն է անում, թե գիշերները:

Հիմա պարզապես գիշերները սկսել են աշխատել ՀՀԿ-ի դեմ, բայց դրա պատճառներն այլ տեղ չեն, քան հենց ՀՀԿ-ում: Այդ իրավիճակը փոխելու համար պետք է փոխվի ՀՀԿ-ն: Միայն իշխանությունը թողնելը բավական չէ, պետք է թողնել շատ ավելի կարևոր բաներ մտածողության, պատկերացումների դաշտից և ձեռնամուխ լինել իշխանական, իսկ այժմ դեռևս հետիշխանական կորպորացիայից քաղաքական ուժ դառնալու գործընթացին:

Առայժմ ՀՀԿ-ում չի նկատվում այդպիսի գործընթաց: ՀՀԿ-ն առայժմ փլուզվող կորպորացիա է, և պատահական չէ, որ այն փլուզվում է, այսպես ասած, գիշերային ռեժիմով: Ի վերջո՝ զարգացած շատ երկրներում տարբեր աշխատանքներ կատարվում են գիշերը՝ ցերեկը աշխատող հանրությանը չխանգարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում