Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռոբերտ Քոչարյանին շրջապատում են

Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեսանյութ քրեական գործի մասին, որն առնչվում է Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին, նրա ընտանիքին պատկանող երեք թանկարժեք և շքեղ հյուրանոցներին, որ կառուցվել են Հայաստանում, և տողատակում, իհարկե, տեսանյութի կամ հաղորդագրության «հերոսը» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

Մինչ այդ տեսանյութի հրապարակումը տեղի ունեցան այլ ուշագրավ զարգացումներ: Մասնավորապես, ձերբակալվեց Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանը, նա կալանավորված է երկու ամսով: Հետո իրավապահները տեղեկություն տարածեցին, որ Ալրաղացի Լյովիկը՝ Լևոն Սարգսյանն է պատվիրել Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը: Ահա այդ շղթային հաջորդում է արդեն Ավետիսյանի հարստության մասին տեսանյութը, այդ առիթով հարուցված քրեական գործը, թե ինչ փողերով է պետական նախկին պաշտոնյան իր պաշտոնավարման տարիներին և դրանից հետո կառուցել երեք շքեղ հյուրանոցներ: Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ իր նախագահության տարիներին դրանք որակում էր օտարերկրյա ներդրում՝ այն դեպքում, երբ խոսքն օֆշորային գոտիների ընկերության մասին էր, և հարց է ծագում, թե արդյո՞ք ամենափոքր մանրուքին անգամ տիրապետող Ռոբերտ Քոչարյանը չէր տիրապետում տեղեկատվության այն մասին, որ ներդրումներն իրականում Հայաստանի պաշտոնյաների փողերն են:

Այդպիսով ակնառու է դառնում, որ ԱԱԾ-ն աստիճանաբար ծավալում է հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ պետի ազդարարած տնտեսական գործը, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածությամբ հնարավոր տնտեսական հանցագործություններին:

https://www.youtube.com/watch?v=G9XfxunPe8o&feature=youtu.be

Ընդ որում, այս դեպքում նկատելի է հետաքրքիր մի բան: Եթե սկզբնական շրջանում անմիջական թիրախում հենց Քոչարյանն էր, ապա գաղտնալսումից հետո կարծես թե իրավապահ համակարգը գնում է այլ ճանապարհով կամ պայմանական ասած՝ Ռոբերտ Քոչարյանին «շրջապատելու» կամ «շուրջկալելու» ճանապարհով, երբ անմիջական դիտարկման թիրախում նրա հետ այս կամ այն առնչություն ունեցող գործարարները, անձինք և անցուդարձերն են:

Ինչ էֆեկտ կտա իրավապահների համար այդ ճանապարհը՝ դեռ պարզ չէ, սակայն նկատելի է, որ այս անգամ կարծես թե իրավապահներն ավելի խորն են փորում: Հատկանշական է, որ այս ֆոնին օրերս տեղեկություն տարածվեց Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի միջոցով, որ նա հարցազրույց է տվել «Բլումբերգ մեդիա» ընկերությանը: Տարածվեց հարցազրույցի մասին կարճ տեսատեղեկատվություն, սակայն հարցազրույցն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել: Կհրապարակվի՞ այն, թե՞ նոր իրավիճակը կարող է առաջացնել հարցազրույցը «խմբագրելու» անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում