Ամերիկացի գիտնականները դասական Tetris խաղը հարստացրել են հետաքրքիր օնլայն տարբերակով, որտեղ մի քանի խաղացողներ միաժամանակ շրջում են ընկնող թվերը միայն ուղեղի ազդակների ուժով՝ գրում է Derrick Spiegel-ը:
Փորձարկումների ընթացքում ուղեղի ազդանշանները փոխանցվել են համացանցի միջոցով: BrainNet անունը ստացած զուգակցված ուղեղների այս առաջին սոցիալական ցանցը մշակվել է Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի և Պիտսբուրգի Քարնեգիի համալսարանի գիտնականների կողմից:
Նրանց կարծիքով՝ սա աշխարհում առաջին ուղեղ-ուղեղ անուղղակի շփման ինտերֆեյսն է, որը նախատեսված է միանգամից մի քանի մարդկաց մասնակցությամբ խնդրի լուծման համար: Այլ կերպ ասած՝ սա Tetris-ի սկզբունքով հեռավորության վրա մտքերի փոխանակման առաջին առցանց տարբերակն է: