Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Ընտրություն՝ առանց «դիակների» ու «դիակապտության»․ ՀՀԿ-ն պարտավոր է կապիտուլացվել մինչև վերջ

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողով, որտեղ հանդիպումներ է ունեցել խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ ՀՀԿ խմբակցության երեկվա հայտարարությունից հետո այս հանդիպումներն ավելի շատ նոր ստատուս-քվոն ամրապնդելու, այն կայունացնելու նպատակ ունեն։

Փաշինյանը սկզբունքորեն նոր հայտարարություններ չի հնչեցրել՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների իր սցենարը գործելու է անշեղորեն։

Հոկտեմբերի 2-ին հակահեղափոխական ռևանշիզմը խորհրդարանում ունեցավ իր վերջին դրսևորումը, ինչը կայծակնային արագությամբ հանգուցալուծեց ներքաղաքական ճգնաժամը։ Համենայնդեպս, արդեն իսկ ակնհայտ է, որ խորհրդարանի պատգամավորների մեծ մասը կողմ է ԱԺ արձակմանը, իսկ մեծությամբ երկու խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո թեկնածուներ չեն առաջադրելու։

Հակահեղափոխությունը Հայաստանում պարտվեց մինչև խորհրդարանական ընտրությունները ու դա ինքնին դրական փաստ է, որովհետև ընտրական գործընթացը տեղի չի ունենա «սպիտակների» ու «սևերի» հակադրության պրիմիտիվ թեզի համատեքստում։

Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀԿ-ն իր քաղաքական կապիտուլյացիայի ակտը ձևակերպի համապարփակ՝ հնարավորություն ընձեռելով նոր իշխանությանն ամբողջովին ստանձնել պատասխանատվությունը, ինչպես նաև հին համակարգի հետ չասոցացվող ուժերին՝ ձևավորել դեմոկրատական հակակշիռ։

Եթե Սերժ Սարգսյանի ապրիլի 23-ի հրաժարականից հետո ՀՀԿ-ն չգնար մայիսի 1-ի «խռովությանը», հիմա երկրում քաղաքական համակարգն անհամեմատ կայուն ու ռացիոնալ կլիներ՝ գուցե հնարավորություն ընձեռելով, որ ՀՀԿ-ն իր չափով ինտեգրվի նոր համակարգին, ինչը, ի դեպ, ճանապարհ կբացեր նաև նրա արդիականացման համար։

ՀՀԿ-ում չկարողացան գիտակցել, որ դիմադրությունն արհեստականորեն երկարաձգելով՝ թույլ չեն տալիս, որպեսզի հեղափոխական էյֆորիան նահանջի, և երկրում տեղի ունենա էլեկտորատի բնական սեգմենտացիա։

Անցած հինգ ամիսների քաղաքական ադեկվատության կորուստը հանգեցրեց հոկտեմբերի 2-ի խորհրդարանական արկածախնդրությանը, որը դարձյալ ուժեղացրեց ոչ թե ՀՀԿ-ին, այլ գործող իշխանությանը, որն արտահերթ ընտրություններին գնում է ամբողջ քաղաքական համակարգը կապիտուլացնելուց հետո։ ԲՀԿ-ն նոր խորհրդարանում հայտնվելու «ինդուլգենցիա» ստացավ միայն, այսպես կոչված, «քաղաքական ղազագիր» ստորագրելու գնով։ Հայտնի հուշագրով Գագիկ Ծառուկյանի թիմը խորհրդարանում հայտնվելու շանս է ստանում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության առջև անվերապահորեն կապիտուլացվելուց հետո։

Ինչքանով էր նպատակահարմար, որ հուշագրով Փաշինյանը վերականգնի Ծառուկյանի սուբյեկտությունը՝ այլ հարց է։

Եվ առհասարակ՝ Փաշինյանին հաջողվեց խորհրդարանական ընտրություններից առաջ վերականգնել Երևանի ավագանու գործընթացին նախորդած ստատուս-քվոն՝ իշխանության համար շատ ավելի բարենպաստ համատեքստով, երբ մյուս քաղաքական ուժերը, ըստ էության, չեն հավակնում մեծ հաջողությունների ու պայքար են մղելու երկրորդ տեղի համար՝ հստակ գիտակցելով, որ նույնիսկ այդ կարգավիճակը նրանց հնարավորություն չի տալու որևէ կերպ միջամտել նոր կառավարության կամ քաղաքական օրակարգի ձևավորմանը։ Սկզբունքորեն նոր ԱԺ-ում երեք ուժերի խճանկարը պարզ է ու ինտրիգային է դառնում, թե ով է լինելու խորհրդարանական չորրորդ ուժը։

Սակայն շատ կարևոր է, որպեսզի ՀՀԿ-ն չհավակնի նույնիսկ այդ դերին՝ ընտրություններից առաջ փակելով հակահեղափոխության թեման, ինչը, մի կողմից, այդ կուսակցությանը զերծ կպահի կատարյալ ֆիասկոյից, մյուս կողմից՝ խորհրդարանական ընտրությունները կազատի «սևեր» փնտրելու մոլուցքից։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հստակ չի պատասխանել հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, թե երբ արտահերթ խորհրդարանական ընտրության օրը հայտնի կլինի, այն ժամանակ էլ նմանատիպ հարցերի պատասխանը ՀՀԿ-ի կողմից կտրվի։

Սակայն շատ ավելի սկզբունքային կլինի, որ ՀՀԿ-ն օրակարգում արհեստականորեն չպահի ինտրիգը՝ հրաժարվելով խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց։ Դա բխում է Սերժ Սարգսյանի ապրիլի 23-ի հրաժարականի տեքստի ու ՀՀԿ երեկվա հայտարարության համատեքստից։

ՀՀԿ-ի դիմադրությունը նման է արկածախնդրության, որը, մի կողմից, կուսակցությանը վերջնականապես վերածում է «քաղաքական դիակի», մյուս կողմից՝ հնարավորություն է ընձեռում, որ այդ «քաղաքական դիակի» միջոցով Նիկոլ Փաշինյանի թիմը վախեցնի հասարակությանը՝ նրան կոնսոլիդացնելով քաղաքական համակարգը, ըստ էության, կապիտուլացնելու թեզի շուրջ։

Շատ կարևոր է, որ առաջիկա ընտրություններն անցնեն առանց «դիակների» ու «դիակապտության»։ ՀՀԿ չմասնակցությունն ընտրական կամպանիային ստեղծելու է հենց այդ դրական համատեքստը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում