Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կտրուկ արագացել է պատժամիջոցների սպառնալիքի, Արևմուտքի հետ շարունակվող հակամարտության և տնտեսության դանդաղումի ֆոնին՝ գրում է apsny.ge-ն:
Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ երրորդ եռամսյակում մասնավոր հատվածը արտահանել է 19,2 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով արտահոսքը 48 անգամ արագացվել է և դարձել է ռեկորդային՝ 2015թ. առաջին եռամսյակից ի վեր, երբ պատժամիջոցները և նավթի գների անկումը Ռուսաստանին խեղճացած վիճակի մեջ դրեցին։
«Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նման բան երբեք չի նկատվել»,- ասել է վերլուծաբան Կիրիլ Տրեմասովը։
Միևնույն ժամանակ, ռուսական ընկերությունները ևս գրեթե դադարեցրել են իրենց արտասահմանյան ներդրումները. եռամսյակի ընթացքում նրանք ընդամենը 0,1 մլրդ դոլարի ներդրում են կատարել: