«Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար:
Հայտնի ավտոարշավորդը, ով Գրենոբլի հիվանդանոցում գտնվում է կոմայի մեջ, կտակ է կազմել դեռ 2010 թվականին` ժառանգությունը հավասարապես բաշխելով կնոջ` Կորինայի, 14-ամյա որդու` Միքի, և 16-ամյա դստեր` Ջինա-Մարիայի միջև:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել Ալպերում լեռնադահուկով սահելու ժամանակ: Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: