Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Քոչարյանն էլ, Սերժն էլ պետք է բացատրություններ տան Լևոն Հայրապետյանի կալանավորման մեջ իրենց մասնակցության մասով

Նախորդ տարի մոսկովյան բանտում մահացած հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու համար Ռուսաստանի Քննչական կոմիտեն կրկնակի փորձաքննություն է իրականացնելու։ Այս մասին գրել է ռուսական «Կոմերսանտը», որը զրուցել է Հայրապետյանի փաստաբան Կարեն Ներսիսյանի հետ։ Ըստ այդմ՝ մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել է Հայաստան՝ եղբորը, և ընկերոջը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին, ու հայտնել նրանց, որ իրեն թունավորել են։

Բանտի աշխատակիցների միջոցով դեղահաբեր են ներս մտցվել, որոնք խմելուց հետո Հայրապետյանը մահացել է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Հայրապետյանն ասել է, որ երկար չի ապրի, և հորդորել է իրեն հուղարկավորել առանց դատաբժշկական փորձաքննության։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկները արձանագրել են, որ Հայրապետյանի մահը սրտային անբավարարության հետևանք է եղել։

Ըստ փաստաբանի՝ Հայրապետյանի մերձավորները, մտերիմները կարող էին հետաքրքրված լինել նրա մահվան մեջ, քանի որ վերջինիս ազատ արձակումը ձեռնտու կարող էր չլինել մի քանիսին։ «Հայրապետյանի ժառանգության ամբողջ գումարը կազմում է 100 մլն դոլար՝ ներառյալ շարժական ու անշարժ գույքը։ Եվ եթե Լևոնը դուրս գար ազատության մեջ, ապա ընտանիքում կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով կարող էր ընտանիքի անդամներից որոշներին զրկել ժառանգությունից»,- հարցազրույցում մանրամասնել է փաստաբանը։

Նշենք, որ Հայրապետյանը ունեցել է ահռելի կարողություն ամբողջ աշխարհով մեկ, բացառիկ հնություն համարվող իրերի հավաքածուներ՝ 800 մլն դոլար արժողությամբ։ Բանտում գտնվելու ընթացքում արցախցի գործարարի ակտիվների մի մասը գաղտնի ու անհասկանալի պայմաններում վաճառվել էր, ինչն էլ գործարարը ցանկություն ուներ ազատվելուց հետո բացահայտել։ Հայրապետյանի ահռելի ունեցվածքը գերազանցել 1 միլիարդ դոլարը: Նա ունեցել է տասնյակ անշարժ գույք ամբողջ աշխարհում՝ Մոնակոյում, Մոսկվայի կենտրոնում, Նյու Յորքում, Փարիզում, առանձնատներ ու գործարաններ՝ Արցախում։

Լևոն Հայրապետյանի մտերիմ ընկեր Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով արցախցի գործարարի մահվան ու այն ժամանակ ՀՀ իշխանությունների կողմից լիակատար անուշադրության մասին՝ նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ պետք է բացատրություններ տան Հայրապետյանի կալանավորման ու դրան իրենց մասնակցության չափի մասին։

Շիրխանյանը հիշում է՝ Լևոնը հաճախ էր իրեն հրավիրում Գանձասար, Վանք, քննարկումներ էին անում, առաջարկություններ ներկայացնում. «Մի հատ լուրջ առաջարկություն ու մտահղացում ուներ՝ ստեղծել հայկական լեգիոն՝ ամբողջ աշխարհում հայ զինվորների միավորում։ Ահագին աշխատանք էր կատարել արդեն Եվրոպայում, Ամերիկայում»։

Լևոն Հայրապետյանին վերջին անգամ տեսել էր ձերբակալումից օրեր առաջ՝ Արցախում։ «Վերջին անգամ հանդիպեցինք այդ օրերին, հետ եկանք ուղղաթիռով, օդանավակայանում նա ասաց՝ գնում եմ Մոսկվա՝ Քոչարյանի հետ հանդիպելու։ Ինձ էլ հրավիրեց, ասեցի՝ չեմ գա։ Գնաց Մոսկվա, ու օդանավակայանում ձերբակալեցին։ Նա գնում էր Մոսկվա՝ Քոչարյանի հրավերով։ Նրա կալանավորման համար և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը պետք է բացատրություններ տան, իրենց մասնակցության չափն ասեն։ Նա արդեն ձեռնտու չէր ո՛չ Սերժին, ո՛չ Ռոբերտին, ամեն ինչ երեսներին ասում էր, կոպիտ էր ասում։ Մարդը, փաստորեն, սպանվեց»,- ցավով նշեց Լևոն Շիրխանյանը։

Ըստ նրա՝ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը ոչինչ չարեցին Լևոն Հայրապետյանին օգնելու համար։ «Իրենք կարող էին նախևառաջ չհանձնել Լևոնին, իսկ հետո կարող էին հանել բանտից, վերջիվերջո, այդքան տարիների ընկերներ էին, այդքան ճանապարհ էին անցել։ Ես Լևոն Հայրապետյանին համարում եմ սերժառոբերտական իշխանության հերթական զոհերից մեկը»,- իր խոսքը եզրափակեց Լևոն Շիրխանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում