Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նոր համաձայնություն Հայաստանի հարցում. ԵՄ-ն պետք է շտապի

Ռումինիայի խորհրդարանն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը, որը խորհրդարանի ստորին պալատում վավերացվել էր դեռևս հունիսին: Այժմ համաձայնագիրը վավերացվել է նաև վերին պալատում: Այդ գործընթացը մնացել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների ստվերում, մինչդեռ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն, անշուշտ, Հայաստանի պետական քաղաքականության համար կարևոր ուղղություն է, որը երբեք չպետք է ստորադասվի ներքին քաղաքական գործընթացներին, և այդ գործընթացները չպետք է տեղի ունենան դրա արդյունավետության հաշվին: Մյուս կողմից՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերության համար ներկայումս ստեղծված է առանձնահատուկ մի իրավիճակ:

Բանն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որ ստորագրվել էր դեռևս նախորդ տարի նոյեմբերի 24-ին, լինելով շատ մեծ իրադարձություն նույնիսկ ռեգիոնալ մասշտաբով՝ միջազգային որոշակի ընդգրկումով, իրականում զուտ Հայաստան-ԵՄ հարաբերության տեսանկյունից զգալիորեն կորցրել է իր քաղաքական բովանդակության կշիռը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Բանն այն է, որ համաձայնագիրը զուտ բովանդակային իմաստով արժեքավոր էր նախկին համակարգի բնույթի պայմաններում, որը բնորոշվում էր կոռուպցիայով և ընտրական ու քաղաքական մրցակցության բացակայությամբ: Այդպիսի համակարգի հետ գործ ունենալիս Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստանում է իսկապես հույժ կարևոր նշանակություն, հատկապես 2013-ի համաձայնագրի տապալումից հետո: Ներկայումս, սակայն, Հայաստանում տեղի են ունենում ներքին վերափոխումներ և ձևավորվում է նոր քաղաքական իրականություն, որտեղ արդեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի բովանդակության մի զգալի մասը ստացել է ընթացիկ աշխատանքի, առօրյայի կարգավիճակ կամ այլ կերպ ասած՝ դարձել է արդեն զգալիորեն Հայաստանի ներքին օրակարգ:

Ըստ այդմ՝ ակնառու է Հայաստան-ԵՄ օրակարգի, այսպես ասած, վերախմբագրումը կամ վերանայումը: Անշուշտ, դա որևէ դեպքում չպետք է տեղի ունենա Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերանայման տեսքով: Նախ՝ համաձայնագրի վերանայումը կնշանակի բավականին բարդ և անգամ տարիների գործընթաց, ըստ էության՝ զրոյից սկսելու գործընթաց, ինչը բացի ժամանակի կորստից և նոր բարդություններից՝ չի տա ոչինչ: Համաձայնագրին պետք չէ ձեռք տալ, կամ ձեռք տալ պետք է միայն ու միայն ԵՄ անդամ երկրներում վավերացման գործընթացի տեսքով: Բայց Հայաստան-ԵՄ համաձայնագիրն արդեն Հայաստան-Եվրամիություն հարաբերության, այսպես ասած, ոչ թե առավելագույն շեմը պետք է լինի, ինչպես էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին, երբ այն ստորագրվում էր, այլ պետք է լինի նվազագույն շեմը:

Համաձայնագրին ձեռք չտալով՝ Հայաստանն ու Եվրամիությունը պետք է սկսեն մի գործընթաց, որը միտված պետք է լինի ավելիին: Սակայն դա նաև պետք է լինի նվազագույն շեմն ամբողջացնելու միջոցով, ինչը նշանակում է հնարավորինս արագ վավերացում բոլոր երկրներում ու Եվրախորհրդարանում՝ նկատի ունենալով այն, որ 2019 թվականը ներկայիս Եվրախորհրդարանի վերջին տարին է և արդեն սկսելու է գերիշխել, այսպես ասած, նախընտրական մթնոլորտը, երբ եվրոպացի գործիչների համար արդեն առաջնային են դառնալու ընտրության խնդիրները, և տևական ժամանակ Եվրամիությունը կընկղմվի այդ գործընթացի մեջ՝ մի կողմ թողնելով Հայաստանի հետ համաձայնագրի վավերացումը: Իհարկե, դա չի նշանակում, որ նոր Եվրախորհրդարանը և դրա ընտրությունից հետո նաև ԵՄ անդամ երկրները չեն վերադառնա: Բայց մենք կորցրած կլինենք ժամանակ, և այդ իմաստով, լավ է, եթե մինչև ԵԽ նոր ընտրություն Հայաստանը կարողանա ապահոված լինել վավերացում գոնե անդամ երկրների մակարդակում: Թեև սկզբունքորեն դա այլևս կանխորոշիչ իրողություն չէ, քանի որ նվազագույն շեմն է, ինչպես արձանագրեցինք:

Այստեղ իրավիճակն առանձնահատուկ բնույթ ունի մեկ այլ առումով: Հայաստան-ԵՄ համաձայնագիրը գործնականում Հայաստանի հարցում Ռուսաստան-Արևմուտք որոշակի կոնսենսուսի դրսևորում էր, որը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, ըստ էության, բացառիկ վեկտոր է: Խոշոր հաշվով, այդ բացառիկությունը իր դրսևորումն ունեցավ նաև Հայաստանում թավշյա հեղափոխության պարագայում, որն արժանացավ այդ հակադիր աշխարհաքաղաքական կենտրոնների հավասարակշռված մոտեցումներին ու վերաբերմունքին, ընդհուպ առ այսօր: Ահա այդ իմաստով, հնարավոր է եզրակացնել, որ Հայաստանի հարցում առկա է այդ կոնսենսուսը նշաձողի բարձրացման իմաստով, կամ այլ կերպ ասած՝ նոյեմբերի 24-ին կնքված համաձայնագիրն իր քաղաքական նշանակալիությամբ և խորհրդանշականությամբ այլևս նվազագույն շեմ է դիտարկվում նաև աշխարհաքաղաքական այդ փոխհամաձայնության իմաստով: Ըստ այդմ՝ հնարավոր է արձանագրել Հայաստանի առաջ նոր իրավիճակում բացվող աշխատանքի լայն դաշտը:

Տվյալ պարագայում, սակայն, առաջ է գալիս նաև մեկ այլ հարց՝ արդյո՞ք որպես հարթակ այդ առումով դիտարկվում է եվրոպական ուղղությունը, այսինքն՝ Հայաստան-ԵՄ ֆորմատը, թե՞ այն կմնա որպես նվազագույն շեմ, իսկ նոր շրջանակը կենթադրի արդեն նոր ֆորմատներ, որտեղ Եվրամիությունը կարող է կորցնել իր հարթակային դերը: Այստեղ, անշուշտ, մտորելու լուրջ տեղ ունի նաև Եվրամիությունը, Հայաստանի հարցում աշխարհաքաղաքական փոխհամաձայնության նոր շրջանակում իր տեղն ու դերը պահպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում