Առաջիկա 8 շաբաթների ընթացքում Twitter միկրոբլոգների կայքում կհայտնվեն գովազդային հաղորդագրություններ, որոնք կտեղադրվեն օգտատիրոջ լրահոսի մեջ: Այս մասին հաղորդում է Mashable-ը՝ հղում անելով Twitter-ում իր աղբյուրներին:
Twitter-ի ղեկավարությունը արդեն որոշում էր կայացրել պարտադիր գովազդային հաղորդագորությունների վերաբերյալ, սակայն գովազդատուների կողմից իրականացվող ակտիվ քաղաքականությունը ստիպել է միկրոբլոգների կայքի ղեկավարությանն ավելի արագ սկսել տեղաբաշխումը:
Mashable-ը նշում է, որ վճարովի գովազդները չեն լինելու լրահոսի առաջին տողերում, սակայն բավական բարձր են լիենլու տեսանելի դառնալու համար՝ անկախ այն բանից, թե քանի անգամ է օգտատերը թարմացնելու իր էջը: Նշվում է, որ հիմա Twitter-ն աշխատում է 600 գովազդատուների հետ, որոնց հետ արդեն իրականացվել է 6 հազար գովազդային արշավ:











































