Դեկտեմբերին ԱՄՆ բյուջեի պրոֆիցիտը դարձել է ռեկորդային՝ եկամտահարկի ավելի բարձր հարկերի, Fannie Mae-ի և Freddie Mac-ի կողմից վճարումների, ինչպես նաև գործազրկության մակարդակի նվազման ֆոնին:
Անցած ամիս եկամուտները ծախսերը գերազանցել են 53.2 միլիարդ դոլարով 2012թ. դեկտեմբերի 1.19 միլիարդ դոլարի մակարդակի վրա գրանցված դեֆիցիտի համեմատ՝ վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները:
Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետներն ակնկալում էին 44 միլիարդ դոլարի մակարդակի ցուցանիշ: 2013թ. ԱՄՆ-ում գործազրկությունը կրճատվել է 1.2 տոկոսային կետով՝ մինչև 6.7%:
Նախորդ ամիս բյուջեի եկամուտը կազմել է 283.2 միլիարդ դոլար (2012թ.՝ 269.5 միլիարդ դոլար), իսկ ծախսերը՝ 230 միլիարդ դոլար (2012թ.՝ 270.7 միլիարդ դոլար):
Fannie Mae-ի և Freddie Mac-ի վճարումները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 34 միլիարդ դոլարով:








































