Լեհ արվեստագետների Etam Cru դուոն (Սայներ և Բեսթ) փողոցի մռայլ շենքերն իրենց հսկա որմնանկարներով վերածել են արվեստի գործերի և նոր շունչ հաղորդել թաղամասերին:
Որմնանկարները հաճախ մի քանի հարկ են զբաղեցնում: Նրանց աշխատանքները հարուստ են արևելաեվրոպական միստիցիզմով և բանահյուսական սիմվոլիզմով: Որոշ աշխատանքներ հումորիստական են, սյուրռեալիստական և հեգնական բնույթի:
Խումբը հիմնականում աշխատում է Արևելյան Եվրոպայում, սակայն աշխատանքներ ունի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի











































