Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քոչարյանն ընդդեմ 1in.am-ի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. Դատավորն առաջարկեց քննարկել հաշտության տարբերակը

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց և հետաձգվեց  Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի նախնական դատական նիստը։

Հիշեցնենք, որ ըստ հայցվորի ներկայացուցչի՝ 2018 թվականի հունիսին 1in.am-ը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես՝ 2018 թվականի հունիսի 7-ին 1in.am ինտերնետային կայքում և «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:

Բացի այդ, ըստ հայցվորի՝ 2018 թվականի հունիսի 23-ին և 24-ին 1in.am տեղեկատվական-վերլուծական ինտերնետային կայքում հրապարակվել են երկու վերլուծական հոդվածներ (հեղինակ՝ Սարգիս Արծրունի).
1. «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը՝ բանտի ճանապարհին»

  1. «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը՝ Ռոբերտ Քոչարյան»: Հայցվոր համարել է, որ նշված հոդվածներում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Քոչարյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Պարտավորեցնել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին վճարել փոխհատուցում՝ 2.000.000 դրամի չափով:

Այսօր մեկնարկած նախնական դատական նիստում հայցվորը պնդեց իրենց դիրքորոշումը, իսկ պաշտպանական կողմի ներկայացուցիչ Սահակ Գագինյանը հայտարարեց, որ իրենք չեն ընդունում հայցը և գտնում են, որ այն ամբողջությամբ անհիմն է։

Այսօր կայացած նիստի ժամանակ դատավոր Երիցյանը կողմերին առաջարկեց քննարկել հաշտության տարբերակը։ Քոչարյանի պաշտպանն ասաց, որ խնդիր չի տեսնում, և իրենք 7 աշխատանքային օրվա ընթացքում կողմին կներկայացնեն հաշտության իրենց առաջարկը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 2-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում