Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Կարոն հովանավորվեց, երբ անհրաժեշտ էր, սպանվեց, երբ վտանգավոր էր

Եթե երկու անձեռնմխելի պատգամավորներ զենքեր են նվեր ստանում բարձրաստիճան պաշտոնյաներից, ուրեմն նրանք այլևս անձեռնմխելի չեն: Ժամանակը ցույց է տալիս, որ դրանք տրվել են հիմնականում քրեասեր պաշտոնյաներին՝ հավանաբար միմյանց կամ այլոց «վերացնելու» «ակնկալիքով»:

Եվ ահա հոկտեմբերի 6-ին Երևանի Նորք-Մարաշ համայնքի հացատներից մեկում սպանվեց բազմաթիվ քրեական պատմությունների, փողային ռազբորկաների մեջ թաղված նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանը:

2009թ.-ին, ուղիղ 9 տարի առաջ՝ հոկտեմբերի 5-ին, նույն Կարոն պաշտպանության նախկին նախարարներից մեկից ստացած «Բերետտա» ատրճանակով, որը, ինչպես ինքն էր ասում դատարանում, «թուրքի զենք է», փորձեց սպանել իր նախկին գործընկեր Արթուր Զադոյանին…

Այժմ Կարոն սպանված է, իսկ նրա նախկին ենթակա, գործընկեր Սարգիս Ավագյանը՝ վիրավոր: Ոստիկանությունը հայտնեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է «Պիետրո-Բերետտա» տիպի ատրճանակ, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, սույն գործով կասկածյալ Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին։

Նույն պաշտոնական աղբյուրը տեղեկացրեց նաև, որ Հ. Ղարագյոզյանը ««Պիետրո–Բերետտա» ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին»։

Հետո պարզվեց, որ Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող Հարություն Ղարագյոզյանը ևս մահացած է: Ըստ իրավապահների՝ Հ.Ղարագյոզյանի դին հայտնաբերվել է Զովունիում՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով՝ ձեռքին ատրճանակ (ոսկեգույն): Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել։

Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նախկին գործընկերները հավաքվել են՝ լուծելու մի գույքային վեճ, որին ներկա է եղել նաև ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը:

Սակայն որքան էլ այս վարկածը իրատեսական թվա՝ Կարոյին բնորոշ գույքային, փողային «խլոցիների» առումով, այդուհանդերձ՝ տրամաբանությունը հուշում է, որ սա կարող է լինել միտումնավոր թույլ տրված ինֆորմացիոն արտահոսք՝ հետքն ավելի լուրջ հանցագործություններից շեղելու և առհավետ կոծկելու համար:

Սկսենք նրանից, որ Յուվեցի Կարոյի սպանության, ապա «սպանողի» «ինքնասպանության» վարկածը հիշեցնում է 20 տարի առաջվա ձեռագիրը, երբ իր աշխատասենյակում սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, իսկ հետո «ինքնասպան» եղավ նրան սպանող դատախազը… Դրանից հետո Ռ. Քոչարյանը գլխավոր դատախազի աթոռը «նվիրեց» Աղվան Հովսեփյանին՝  «երկարաժամկետ» «օգտագործման» համար:

Նույնական ձեռագիր կա նաև այն գործերում, որտեղ Յուվեցի Կարոյի հետքն է. որտեղ նա հայտնվել է կամ կապ ունեցել, այնտեղ եղել է գումարային կամ գույքային վեճ, մարդկանց առեղծվածային մահեր, անհայտ տեղից հայտնվել է զենք, որը կամ «դրվել է»  «ինքնասպանվածի» ձեռքում (ինչպես մրգավանցի Սեյրանի և Կարամելի Հարութի դեպքում), կամ վերագրվել Կարոյից տուժողին (ինչպես Զադոյանի դեպքում):

Բացի այդ, Հոկտեմբերի 27-ից հետո Յուվեցի Կարոն դուրս է եկել, կամ ինչ-որ մեկը «դուրս է բերել» նրան իր նախկին շեֆ, նախկին զինդատախազ, Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի ստվերից, և նա Հովիկ Աբրահամյանի հետ միասին ունեցել է պաշտոնեական թռիչքային առաջխաղացում՝ նաև մասշտաբային առումով, և ստացել «անպատժելիության մանդատ»՝ ցանկացած տեսակի կրիմինոգեն պատմությունների մեջ խրվելիս:

Արարատի մարզը, իսկ հետո նաև հանրապետությունը զրկվել է շատ գործարարներից, գործարարներն էլ՝ իրենց տունուտեղից. շատ պատգամավորներ, հատկապես ԲՀԿ-ից, հայտնվել են հովիկակարոյական խուճուճ ծուղակների՝ տոկոսով փողերի, վիճարկելի պարտքերի մեջ (Տիգրան Ստեփանյան, Գոհար Ենոքյան):

Այդ դուետը հովանավորված է եղել իրավապահ մարմինների, մասնավորապես՝ դատախազության և ԱԱԾ-ի կողմից. ոչ ոք չի համարձակվել նրանց դեմ դուրս գալ առնվազն վերջին 20 տարվա  ընթացքում…

Հետևաբար հարց է ծագում՝ ինչպե՞ս դա հնարավոր եղավ հիմա, և ինչո՞ւ սպանեցին Կարո Կարապետյանին, երբ Աղվան Հովսեփյանը, Հովիկ Աբրահամյանը և Ռոբերտ Քոչարյանն այլևս «թամբին» չեն և առաջիկայում կարող են հայտնվել ճաղերի հետևում:

Հիմա կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի Կարոն…

Երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանը կալանքից ազատեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին, կասկածելի դեպքեր եղան.

Սեպտեմբերի 16-ին, սահմանամերձ մարզում ավտովթարի ենթարկվեց այն մեքենան, որի մեջ գտնվում էր Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը. Բարեբախտաբար, նա չէր տուժել, սակայն մեքենան վնասվել էր երրորդ վարորդի՝ երթևեկության վտանգավոր իրավիճակ ստեղծելու պատճառով, ով անմիջապես դիմել էր փախուստի:

Տեղեկություններ կան, որ փաստաբանի դեմ մահափորձ է նախապատրաստված եղել նաև 2009թ.-ին, նույնիսկ ԱԱԾ-ում քննություն է կատարվել այդ դեպքով, որի մասին Սաֆարյանն այն ժամանակ չի էլ իմացել:

Ի դեպ, փաստաբանի գրասենյակի առջև կարծես հերթափոխով հետևող կասկածելի անձինք կան…

Օգոստոսի վերջին էլ զինված հարձակում գործեցին վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա: Նա իր պաշտոնավարման տարիներին կատարել է Քոչարյանի շահերից բխող գործողություններ՝ մարդկանց սեփականությունը գերակա հանրային շահի անվան տակ խլելու, ինչպես նաև Մարտի 1-ովքրեական գործերի ընթացքը վերահսկելու համար:

 

Հարձակվողն էլ Յուվեցի Կարոյի նախկին թիկնապահ, Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Գագիկն է, նրա փեսան և նախկին ԲՀԿ-ական մի թիկնապահ: Գագիկի համագյուղացին է նաև Մարտի 1-ին որոշակի դերակատարություն ունեցած, ոստիկանության ներքին զորքերի նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Ըստ քրեական գործի նյութերի՝ Հովիկ Աբրահամյանի թիկնապահները ևս ներգրավված են եղել մարտիմեկյան իրադարձությունների մեջ:

 

Իսկ եթե այդ շղթայով իրավապահները հասնեին Կարոյին (ինչը շատ հավանական էր) և ցուցմունք վերցնեին, ակամայից նա կարող էր  ամեն ինչ պատմել նախկիններից «ստացած»  «հանձնարարականների» մասին… նույնիսկ եթե չուզեր. նա շատ անհաջող էր ստում և կարող էր լուրջ խնդիր առաջացնել վերոնշյալ եռյակի և նրա կլանի  համար:

Ուստի հետաքրքիր է՝ ի՞նչ գաղտնիքներ թաղվեցին Կարոյի և Հարություն Ղարագյոզյանի հետ… անձեռնմխելիների համար նախատեսված մահաբեր նվերների միջոցով…

Արդյո՞ք նույն ձեռագիրը չէ. քաղաքական հանցանքների, դերակատարների, վտանգավոր տեղեկատվության տիրապետողների հետքերը թաքցվել են 20 տարի առաջ և հիմա, երբ հեռացել են, բայց ուզում են անպատիժ մնալ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում