Պակիստանում փողեր լվանալու համակարգը երկու տարում աղքատ պաղպաղակ վաճառողին՝ Ղարաչիից, միլիարդատեր է դարձրել, գրում է Daily News-ը:
«Ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ: Երբ իմացա փողերի մասին, դրանք արդեն չկային»,-ասել է 52-ամյա Մուհամադ Աբդուլ Քադիրը:
Պակիստանի Հետաքննությունների դաշնային գործակալության տվյալներով՝ 2014-ին Քադիրի անվամբ գրանցված բանկային հաշվեհամարում կար 2.3 մլրդ ռուփի կամ 18.6 մլն դոլար, որը 2015-ին առգրավվել է:
Հաշվեհամարը հատուկ ծառայությունների կողմից հետաքնվող 77 հաշվեհամարներից է, որոնց կասկածում են 35 մլրդ ռուփիի կամ 283 մլն դոլարի չափով գումար լվանալու մեջ:
Քադիրը կասկածյալ չէ, քանի որ նա անգրագետ է և չէր կարող ստորագրել հաշվեհամարի բացման համար: