Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Թանկ նստող լուսանկարներ

Այսօր Լիսաբոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որում ակնկալվում է դաշինքի նոր ռազմավարության քննարկում: Նոր ռազմավարության մանրամասների մեջ չխորանալով` նշենք, որ այն ենթադրում է համաշխարհային անվտանգության գլոբալ համակարգի ստեղծում, որն իր մեջ կներառի թե՛ դաշինքի անդամների, թե՛ պետությունների, որոնք չեն ներառվում ՆԱՏՕ-ում: Լիսաբոն է ժամանելու նաև ՌԴ նախագահ Մեդվեդևը, ով հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկելու անվտանգության գլոբալ համակարգի վերաբերյալ առաջարկները: Լիսաբոնում կլինի նաև Սերժ Սարգսյանը, որն այնտեղ մեկնելուց առաջ երկօրյա այցով մեկնել էր Մոսկվա: Ավարտելով Մոսկվա կատարած իր այցելությունը` Սերժ Սարգսյանը, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, հայտարարել է, թե հայկական կողմի բարձրացրած բոլոր հարցերը դրական պատասխաններ են ստացել, և որ ինքը վերադառնում է Հայաստան ավելի վստահ վաղվա օրվա համար: Այդ մտքերը լավագույնս ձևակերպում են այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը: Բանն այն է, որ նմանօրինակ ձևակերպումներով սովորաբար արտահայտվում են ենթակաները, երբ դուրս են գալիս շեֆի առանձնասենյակից, ասենք` ստացած լինելով աշխատանքային պայմանների բարելավման համաձայնություն և աշխատավարձի բարձրացման մասին տեղեկություն: Նրանք դուրս են գալիս և աշխատակիցներին, իսկ հետո նաև տանը` հարազատներին ուրախությամբ հաղորդում, որ իրենց բարձրացրած բոլոր հարցերը շեֆը լուծել է, և ինքն արդեն վաղվա օրվա հանդեպ ավելի մեծ հավատով է լցված: Պետությունների ղեկավարների մոտ վաղվա օրվա հանդեպ հավատ սովորաբար ձևավորվում է սեփական երկրում առկա իրավիճակից ելնելով, ոչ թե օտար պետություններում ունեցած ընդունելությունների հիման վրա: Սակայն հասկանալի է, որ սեփական երկրում առկա իրավիճակը Սերժ Սարգսյանի մոտ չի կարող հավատ արթնացնել վաղվա օրվա հանդեպ, քանի որ այդ հավատն ունենալու համար պետք է, որ իրեն էլ հավատա երկիրը, հասարակությունը, որ ինքը լեգտիմ լինի այդ հասարակության համար: Սակայն Սերժ Սարգսյանի մոտ հենց դրա բացակայությունն է, որ նրան ստիպում է «վաղվա օրվա հավատ» փնտրելու Մոսկվայում: Եվ այս առումով հարց է առաջանում, թե ինչի՞ համար է Սերժ Սարգսյանը մեկնում Լիսաբոն, եթե իր «վաղվա օրվա» մասին պատասխանները ստանում է Մոսկվայից: Ի դեպ, կառավարությունը երեկվա նիստում լրացուցիչ 50 միլիոն դրամ է հատկացրել 2010 թվականի արտասահմանյան գործուղումների համար, քանի որ բյուջեով նախատեսված գումարը չի բավականացնում: Առավել ևս պետք է անցնել խնայողության ռեժիմի և միայն լուսանկարվելու համար չմեկնել արտասահման, քանի որ այդ լուսանկարները պետության վրա թանկ են նստում բառի բուն և պատկերավոր իմաստներով: Գործուղման ծախսերից բացի, Հայաստանը շատ հաճախ ստիպված է լինում այդ լուսանկարների համար վճարել իր պետական շահով, ինչի լավագույն վկայությունը հայ-թուրքական «ալբոմն» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում