Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Հակահեղափոխությունը «սպիտակ դրոշ» պարզեց․ պլան Բ գոյություն չունի

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում, դատելով տարածված լակոնիկ տեղեկատվությունից, քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները: ՀՀԿ-ն երբեք այսքան «հոգնած» չի եղել․ Գործադիր մարմնի նիստերը չեն եզրափակվում անգամ ավանդական բրիֆինգներով, որովհետև ասելիք, ըստ էության, գոյություն չունի։

Երեկվա նիստին տեսականորեն ինտրիգ պետք է հաղորդեին հոկտեմբերի 2-ի դրամատիկ իրադարձությունները, որոնք սկզբունքորեն նոր իրավիճակ ստեղծեցին երկրում։ Սակայն ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, այնքան է կորցրել սուբեկտությունը, որ իրավիճակի վրա ազդելու փոխարեն՝ տրվում է իրավիճակի ազդեցությանը։

Համենայն դեպս, ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից առաջին տպավորությունն այն է, որ կուսակցությունը պատրաստվում է կապիտուլյացիայի և սպասում է իրադարձությունների զարգացմանը՝ առանց դրա վրա ազդելու հնարավորության։ Երեկ նույնիսկ Էդուարդ Շարմազանովի մի քանի հարցազրույցներն այդ տրամաբության համատեքստում էին։

ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա բովանդակային լռությունն, ըստ էության, նման էր Գագիկ Ծառուկյանի նախօրեի անբովանդակ հարցազրույցին։ Հոկտեմբերի 2-ին հաջորդած այս երկու անուղղակի արձագանքները հուշում են, որ նախկին համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող կուսակցությունները կորցրել են իրավիճակի վրա ազդելու բոլոր ռեսուրսները ու ավելի շատ նախապատրաստում են իրենց «թավշյա» նահանջը՝ հասկանալով, որ հակառակ պարագայում կարող են դառնալ արդեն ոչ այնքան թավշյա հեղափոխության թիրախը։

Այս ամենի համատեքստում ավելի ուշագրավ է դառնում հոկտեմբերի 2-ի առեղծվածը։ Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 2-ին․ արդյո՞ք դա հակահեղափոխության ռևանշի փորձ էր, թե՞ խորհրդարանական եռյակը փորձում էր սրել իրավիճակը՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ իր դիրքերն ուժեղացնելու նպատակով։ Եթե լուծվում էր երկրորդ խնդիրը, ապա մարտավարությունը շատ սխալ էր կառուցված, ուժերը գերագնահատված էին, որովհետև «գիշերային» արտահերթը փակեց բանակցությունների ճանապարհը՝ խորհրդարանի դռները բացելով հասարակության առաջ, ինչը գրեթե հավասարազոր է գործող ԱԺ-ի կապիտուլյացիային։

Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել, որ խորհրդարանի երեք ուժերը կարող էին ինքնաբուխ կոնսոլիդացվել՝ առանց երրորդ ուժի միջամտության, աջակցության, հրահրման, մանավանդ որ ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում հասկանում էին, որ անհաջողության դեպքում կորցնելու են նախարարական իրենց պորտֆելները ու նաև՝ ապագա խորհրդարանում ներկայացված լինելու նույնիսկ տեսական հնարավորությունները։

Ավելի շատ հակված ենք մտածելու, որ արտաքին միջամտություն, ուղղորդում, այնուամենայնիվ, եղել է ու խորհրդարանական եռյակը ստացել է որոշակի ցուցումներ ու երաշխիքներ, այլապես՝ բանականությանը հակոտնյա է նման իռացիոնալ վարքագիծը։ Խիստ տրամաբանական է մտածելը, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անխուսափելի ֆիասկոյի համատեսքտում գտնվում են քաղաքական, ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ ու այս կուսակցությունների առանձին սեգմենտների վարքագծի վրա կարողանում են ազդել ոչ միայն նրանց ֆորմալ առաջնորդները, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, այլ նաև՝ Ռոբերտ Քոչարյանը, ով միակ մարդն է քաղաքական դաշտում, որը կորցնելու ոչինչ չունի ու պատրաստ է գնալ ցանկացած արկածախնդրության։

Եթե ընդունենք այն վարկածը, որ հոկտեմբերի 2-ի արկածախնդրության հետևում կանգնած էր Ռոբերտ Քոչարյանը, ապա տրամաբանական է ենթադրել, որ նրա թիրախի դերում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլ նաև՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս հեղափոխության հուժկու հարվածից հետո «սպիտակ դրոշ» բարձրացրեց «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, Սերժ Սարգսյանը՝ ԳՄ «անատամ» նիստով։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը պլան Բ չունի, կամ՝ եթե նույնիսկ ունի, ապա հազիվ թե կարողանա աշխատեցնել, որովհետև Սարգսյանն ու Ծառուկյանը չեն համաձայնելու «զոհվել» առաջնագծում՝ Քոչարյանի օրակարգը սպասարկելու համար։ Նրանք ավելի շուտ կկապիտուլացվեն՝ իշխանության համար ակնհայտ դարձնելով հարվածի թիրախը, մանավանդ, որ շատ շուտով Վճռաբեկ դատարանում քննարկվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում