ԱՄՆ ՌԾՈՒ վետերան Վիլյամ Քլայդ Ալենը, որը չափազանց թունավոր նյութով նամակներ էր ուղարկել Սպիտակ տուն և Պենտագոն, խոստովանել է, որ նման մի նամակ էլ ուղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին գրում է Deseret News Utah կայքը՝ հղում անելով դատական հարցաքննությունների ձայնագրություներին։
Ուրբաթ օրը տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հինգ կետով։ Նա հաղորդել է քննիչներին, որ թունավոր սերմերը տեղադրել է ծրարների մեջ, «քանի որ ցանկանում էր ուղերձ թողնել»։ Հասցեատերերի մեջ են եղել նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսը և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ տիպի ուղերձ էր ցանկանում հասցնել հասցեատերերին։
Նշվոււմ է, որ Ալենը չի թաքնվել. թույնով ծրարներից մեկի վրա հա հետադարձ հասցեն էր նշել։