«Համաձայնության կառավարությունն այլևս չկա: Դա կադրային վաակում չի առաջացրել, քանի որ փոխմարզպետները և փոխնախարարները ժամանակավոր պաշտոնակատար են, մինչև կլինեն որոշումներ, երեք նախարար արդեն նշանակվել են՝ հաշվի առնելով նրանց փորձը, քաղաքական անցած ուղին և պրոֆեսիոնալիզմը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զորւյցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ այս փուլում անդառնալի սխալներ չկան, և ամեն ինչ առջևում է:
Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշակի դժգոհություններ կան՝ կապված գործող կադրերի հետ, նախարարը նշեց, որ հիմնական դժգոհությունը ՏԻՄ ղեկավարներից է, որոնք ասոցացվում են նախկին իշխանությունների հետ և մարդկանց մոտ հարց է առաջանում, թե ինչու են նրանք շարունակում պաշտոնավարել՝ չպատկերացնելով, որ անգամ ցանկության դեպքում իրավական մեխանիզմ չկա այդ մարդկանց հեռացնելու աշխատանքից:
Ս. Պապիկյանի խոսքով՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները ձգձգելն անկարելի է: Նրա դիտարկմամբ՝ քաղաքական ուժերը բավականին ժամանակ ունեցել են պատրաստվելու այդ ընտրություններին:
«Խորհրդարանական մեխանիզմները, այն, որ ապագա խորհրդարանում պիտի լինի 30 տոկոս ընդդիմություն, երաշխավորում են, որ մեկ կուսակցության մենիշխանություն չհաստատվի: Մենք միտում չունենք մոնոպոլացնելու քաղաքական դաշտը»,- նշեց Պապիկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: