Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ներսից և դրսից պահանջ կա՝ օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, քաղաքական երեք ուժերի հակաքայլն ընդդեմ  արտահերթ ընտրություններ անցկացնելուն։ Կարծում եք՝ այս մթնոլորտում կհաջողվի՞ ձեռք բերել քաղաքական համաձայնություն։

Հայաստանում շատ կարևոր խնդիր կա՝ փաթեթով վերջնական տեսքի բերել հեղափոխությունը։ Մոսկվայի իշխանական շրջանակների տեսակետն այն էր, որ եթե գնում եք խորքային բարեփոխումների, որոնք կապահովեն Ռուսաստանի դաշնակցի կայունությունը, ապա պետք է գնալ մինչև վերջ։ Այս իրավիճակին պետք է վերջակետ տալ՝ միայն գործադիր չէ, դատական և օրենսդիր իշխանությունները պետք է բերվեն հեղափոխական գաղափարներին ու ցանկություններին համահունչ տեսքի։

Այնտեղ արդեն ուժ չի մնացել, միայն պատգամավորական մանդատակիրներ եմ տեսնում, բնական է, որ նրանք հենց այնպես չեն ցանկանում զիջել իրենց դիրքերը։ Իրենք ամեն կերպ ցանկանում են երկարաձգել ու պահպանել իրենց դիրքերը, բոլորը հասկանում են, որ հետադարձ ճանապարհ չկա, ռևանշն ու հակահեղափոխությունը աբսուրդ են, բայց իրենք ամեն դեպքում  այդպիսի հույսեր ունեն։ Իրենք իրենց «կուկլովոդների»  ցուցումով  վերջին ջանքերն են գործադրում։ Բայց կա պահանջ  և՛ ներսից, և՛ դրսից, որ օր  առաջ անցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները։

Ի սկզբանե սխալ էր երկարաձգել այդ վիճակը, պետք էր ավելի շուտ անել։ Բայց այսօրվա դրությամբ մեկ տարի հաստատ սպասել պետք չէ, պետք  չէ սպասել, որ կառավարությանն  անվստահություն հայտնեն, սպասել, որ ձմեռվանից հետո դժգոհություն առաջանա. սա հենց այդ «կուկլովոդների» ծրագիրն է։

Ռուսաստանի իշխանությունները սա դիտում են որպես ներհայաստանյան խնդիր, չեն խառնվում, ուշի ուշով հետևում են վերլուծական տեղեկատվական դաշտին ու ցանկանում են, որ օր առաջ այս իրավիճակը լուծվի, ու ՀՀ իշխանությունը վերջնական ձևավորված տեսք ունենա, որպեսզի խոսք գնա և՛ ներդրումների, և՛ հետագա տնտեսական ծրագրերի մասին։ Ներդրողներ կան, կան նույնիսկ Ռուսաստանից, արտերկրից, բայց Հայաստանում իշխանությունը վերջնական ձևավորված չէ։ Գիշերվա ափալ-թափալ, գաղտագողի որոշումները ցույց են տալիս, որ իրավիճակը օրենսդրական տեսակետից ցանկացած պահի կարող է փոփոխվել։

Նրանց էլ իրենց «կուկլովոդները» հանգստացրել են, որ տեսնում եք՝ մաքսիմում ինչ կարողանում են անել, բռնոցի-բացթողոցին է, դուրսը մեզ կօգնի՝ հանգիստ եղեք։ Եվ որքան  տեսնում եք, լոբբիստական աշխատանքները առանձին եվրոչինովնիկների հետ տանում են, բոլորը հասկանում են, թե դա ով է անում, բոլորը գիտեն՝ ՀՀ պատգամավորներից ով է սրանով զբաղվում։

– Կարծում եք՝ միայն Եվրոպայո՞ւմ է տարվում այդ աշխատանքը, Ռուսաստանից  նրանք աջակցություն չունե՞ն։

– «Ցավոք սրտի», ոչ, կան առանձին մարդիկ,  որոնք ժամանակին աշխատել են Հայաստանի այս կամ այն նախկին ղեկավարի հետ, ֆինանսական գործնական տարբեր հարցեր կան։ Բայց կազմակերպված, որ այդ մարդիկ վերցնեն՝ ինչ-որ լոբբիզմ իրականացնեն, ինչ-որ որոշումների նախագծեր պատրաստեն, ինչպես եվրոպական կառույցներում են անում, նման բան չկա։ Ռուսաստանի ղեկավարությունը մի բան է ասում՝ եթե դուք ի վիճակի եք, հասկանում եք, որ քաղաքական առաջատար ուժ եք, ցույց տվեք ձեր քաղաքական դեմքն ու ուժը։

Այսպես թե այնպես մեկ երրորդը պետք է լինի ընդդիմությունը, բայց ես արդեն կամաց-կամաց համոզվում եմ, որ այդ  ուժերը չեն լինելու։ Կառավարությանը կարելի է քննադատել, կառավարության սխալները պետք է ուղղվեն,  չհասցնել կոռուպցիոն կամ քրեաօլիգարխիկ վիճակի։ Հիմա այդ մարդիկ կյանքի ու մահվան կռիվ  են տալիս,  ու մի բան կա՝ այդ մարդիկ ուղղակի առևտուր են անելու, պարզապես ուզում են իրենց հետագայի համար երաշխիքներ ստանալ, որ իրենց սեփականությունը, ֆինանսները, կուտակած գումարները չեն տուժի։ Այսինքն՝ ասում են՝ տվեք երաշխիքներ, որ մեզ չեք նստեցնելու, մի քիչ խունջիկ-մունջիկ կգանք, հետո կհամաձայնենք։

Պետք է նաև հասկանալ, որ մնացածներից բոլորը հանցագործներ չեն, բոլորին չպետք է տանեն գնդակահարեն, տարբեր գաղափարական հենքեր կան, դա միայն հզորացնում է Հայաստանի քաղաքական կյանքը։

Ամեն ինչ պետք է անել սահմանադրական եղանակով, պետք չէ տալ այն հնարավորությունը, որ ասեն՝ հա, եկեք մեզ ծեծեք ջարդեք, պետք չէ նման բան, պետք է բացատրել, որ դու հնարավորություն, վստահություն ու աջակցություն չունես, բայց ձեզ ոչ ոք չի ծեծելու-ջարդելու։ Չի կարելի թողնել, որ ընտրությունները տեղի ունենան ձմեռվանից հետո, բոլորը գիտեն՝ նրանց վերջնական նպատակն ինչ է. կառավարությանը անսվտահություն հայտնել ու ժողովրդի մեջ հակահեղափոխական տրամադրություններ առաջացնել։ Չպետք է թողնել այս վիճակը հասունանա։

– Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո ինքը հրաժարական կտա, բայց կարո՞ղ ենք վստահություն ունենալ, որ մյուս ուժերը թեկնածու չեն առաջադրի։ Արդյոք սա վտանգավոր ծրագիր չէ՞։

– Համամիտ եմ, որ վտանգավոր է։ Այդ պատճառով էլ չպետք է Նիկոլ Փաշինյանը վեր կանա ու հրաժարական տա։ Դա հենց մյուս ուժերի ծրագիրն է, Ֆրանկոֆոնիայից հետո պետք է նստել կլոր սեղանի շուրջը ու բացատրել, եթե չեն հասկանում՝ ցույց տալ, թե իրենք ով են։ Մարդիկ պարզ հասկանում են, որ քրեաօլիգարխիկ թալան է, մարդասպան, արյունարբու կապիտալի պաշտպաններ։ Բայց այնտեղ նորմալ մարդկային դեմքով մարդիկ կան, նրանց հետ պետք է նստել ու խոսել, նորմալ իրավապահ մարմինները պետք է աշխատանքի մեջ մտնեն ու բացատրեն։ Երբ կգան ընդհանուր հայտարարի, նոր կարող է հրաժարական տալ, չի կարելի նախքան այդ  համաձայնությունը հրաժարական տալ։ Կարելի է, իհարկե, լինել ինքնավստահ, բայց պարզ է՝  հրաժարական կտաք,  կձգեն ու հետո ինչ-որ Պողոս Պողոսյանի կառաջարկեն, իսկ ինչո՞ւ չի կարող քաղաքական կուսակցությունը թեկնածու առաջադրել, միգուցե և առաջարկում են. դա դրսի համար ընկալելի կլինի։ Նույնիսկ ՌԴ իշխանությունները դեմ կլինեն այս իրավիճակում հրաժարական տալուն, իհարկե դա Հայաստանի ներքին խնդիրն է, բայց նշանակում է նորից Հայաստանը ցնցել, դրան կգումարվի արտաքին խաղացողների գործունեությունը, ու այս ամենը կգնա մինչև մյուս տարվա աշուն, ուստի հիմա չի կարելի նման քայլերի դիմել։

Խնդիրն այն է, որ այդ մարդիկ վախենում են ավելի շատ իրենց տերերից, քան ժողովրդից. նրանց «կուկլովոդները» կոմպրոմատների մեծ փաթեթ  ունեն իրենց դեմ։ Ժողովուրդն իր ներկայությունը պետք է արտացոլի Ազգային ժողովում, իսկ դրա մեխանիզմը միայն բանակցություններն ու քննարկումներն են։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում