Բաքվում տասը օրական նորածինը վաճառվել է 350 մանաթով (շուրջ 200 դոլար), հաղորդում է Report-ը:
Նշվում է, որ Բաքվի բնակչուհի 22-ամյա Լ.Խ.-ն այս տարվա օգոստոսին Ադրբեջանի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում աղջնակի է լույս աշխարհ բերել: Տասը օր անց նրա քույրը 350 մանաթով երեխային վաճառել է Գյանջայի 35-ամյա բնակչուհուն:
Միջադեպի հետ կապված՝ հետաքննություն է սկսվել: