Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Գևորգյանի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը` Արթուր Գևորգյանը, նամակով դիմել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նամակում մասնավորապես գրված է.

«Հարգելի պարոն Ծառուկյան, Դուք հրապարակային և լուսաբանված ելույթ ունենալիս հայտնել եք հետևյալը, մեջբերում եմ. «Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ասենք թե ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» այնուհետև Դուք դիմել եք այդ պահին գործող ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարին, խնդրելով իրավաբանորեն ներկայացնել կարգը:

Տեսաձայնագրությունից ակնհայտ հետևում է, որ հակված եք իրավական լուծումներով ինչ որ գործողություններ ձեռնարկելուն:

Սակայն, դրան հաջորդեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ուղեկցական նամակը, որին կից ներկայացվել էր ստորագրությունների ցուցակ, որտեղ նշվել էր, որ առկա է վերացական բողոք և դժգոհություն: Այնուհետև տեղեկացանք, որ 20.09.2018 թվականին հիմնադրվել է «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ հասարակական կազմակերպությունը:

Այժմ խնդրում եմ պատճառաբանված պատասխանել հետևյալ հարցերին.

Արդյո՞ք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի նախարարությունը ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն կամ մասնակցություն ունեն «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ի հետ, թե՞ ոչ,

«Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» որո՞նք են հանդիսանում այս հայտարարության իրավական հիմքերը, ներկայացնելով պատճառաբանված և իրավական ակտերով հիմնավորված փաստարկներ,
Հիմքերը չներկայացնելու դեպքում օբյեկտիվորեն ակնկալում ենք Ձեր գործուն զղջումը և հրաժարականը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում