Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու հարցն է:
Ինչպես ներկայացրեց ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օրերը տեղափոխելու:
«Ի՞նչ կապ ունեն լոռեցին, մեղրեցին երևանյան խցանումների հետ, ինչո՞ւ պետք է մեղրեցի երեխան դպրոց չգնա և դասերի 5-օրյա գրաֆիկը դարձնի 6-օրյա: Ինչո՞ւ պետք է ողջ Հայաստանում հայտարարել ոչ աշխատանքային օր, եթե խնդիրը կապված է Երևանի հետ, թե՞ ենթադրում ենք, որ Երևանն է ամբողջ Հայաստանը»,- ԱԳ փոխնախարարին հարցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: