Monday, 05 12 2022
12:00
ՌԴ-ն նավթը չի վաճառի գնային շեմի պայմաններով. այսօրվանից ուժի մեջ է մտել ռուսական նավթի նկատմամբ ԵՄ սահմանափակումը
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան

ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողի հայտարարությունը՝ մտահոգի՞չ, թե՞ ոչ պրոֆեսիոնալ. իրավապաշտպանները կհակադարձեն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

Տարածված հայտարարության մեջ Յուլյա Լովոչկինան նաև կոչ է անում իշխանություններին և բոլոր քաղաքական դերակատարներին ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշներին և նորմերին, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ և բավարար ժամանակ ունենան այդ ընտրություններին պատրաստվելու համար: Նա հավելել է, որ պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակ ունենալը հատկապես կարևորվում է սահմանադրական ցանկացած հնարավոր փոփոխությունների համատեքստում, որոնք չպետք է ընդունվեն հապշտապ:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ այն ինչ այսօր հայտարարում է Լովոչկինան, ավելի վաղ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այս հայտարարությունը մտահոգիչ համարել պետք չէ. «Մենք դա լսել ենք դեռ մայիսին, հունիսին, լսել ենք նաև կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, և ես որևէ տարբերություն չեմ տեսնում։ Խնդիրն այլ դաշտում է՝ քաղաքական ուժերը կգտնե՞ն քաղաքական լուծում, կգա՞ն իրար հետ նստեն, կբանակցե՞ն մի սեղանի շուրջ։ Մեկ անգամ չէ, որ այս մասին խոսել եմ՝ ինձ հետաքրքրում է, որ Հայաստանում ձևավորվի քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սեղան, որի շուրջ կնստեն ու կորոշեն։ Կորոշեն, որ ընտրությունները մեկ օր հետո են անելու՝ ինձ համար ընդունելի է, տաս օր հետո կամ մեկ տարվա ընթացքում՝ նույնպես ընդունելի է։ Բայց դա պետք է լինի գիտակցված, ու բոլորը լինեն պատրաստ։ Այդ մասին ասել է հենց ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք դա միայն եվրոպական չինովնիկներից ու միջազգային հանրությունից չենք լսել»։

Միևնույն ժամանակ Թևան Պողոսյանն ընդգծում է. «Այլ խնդիր է, որ ձևավորված իրավիճակի վրա իրենք հետագայում կարող են ինչ-որ մեկնաբանություններ անել, բայց մենք պետք է հասկանանք, որ պետք է առաջնորդվենք միայն սեփական երկրի շահերով, բանակցությունների միջոցով։ Մենք ինչ անում ենք, մեր համար ենք անում, ոչ թե ուրիշի»։

Արդյո՞ք Հանրապետականները չեն կարող իրենց գործողություններով ազդել միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի մոտեցման վրա, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Ես հիշում եմ, որ նախկինում պատրաստվող զեկույցների ժամանակ իշխանությունը մի բան էր ասում, ընդդիմությունն այլ, փաստերը բերվում էին, զեկույցները գրվում։ Բնականաբար, իշխանությունները իրենց տեսակետն են ասելու, նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում՝ իրենց տեսակետն են ասելու, և զեկույցը դրա վրա է հիմնվելու։ Հիմա խնդիրը սա է, թուլ չտա՞նք, որ նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, իրենց տեսակետն արտահայտեն, չէ՞ որ մեր արած բարեփոխումներն արվել են մեր երկրի զարգացման համար։ Եթե մեր ժողովրդավարական ինստիտուտները զարգանալու են, ով էլ փորձի մի բան ասել՝ մեր կյանքի որակը դրանից չի փոխվելու»։

Մեր զրուցակիցը շեշտում է. «Եթե կան որևէ խնդիրներ և որևէ քաղաքական ուժ ուզում է արտահայտել՝ պետք է արտահայտի, ես այդ երկիրն եմ ուզում, որտեղ խոսքի ազատությունն իրենից արժեք է ներկայացնում, որտեղ չկա վախ խոսքդ ասելու հետ կապված, որտեղ պետք է ազատ լինես անկաշկանդ քննադատություն լսելու ու այն ընկալելու հարցում»։

Թևան Պողոսյանը եզրափակում է. «Պարզապես հերթական անգամ փաստվում է, որ եվրոպական արժեքները և եվրոպական ինստիտուտները կարևորում են արժեքային դաշտը, բոլորի համար հավասարությունը և դա են համարում զարգացման ճիշտ ուղին։ Այդ մասին մեզ ոչ թե ԵԽԽՎ պատվիրակներն են ասում, այլ այդ մասին առաջինը մեզ ասել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ մինչդեռ տարածված հայտարարությունը մտահոգիչ է։ «Կամ ինքն ընկել է չգիտակցված ապատեղեկատվության թակարդը կամ գիտակցված է հրապարակել այդ տեղեկատվությունը, որը ոչ մի առնչություն ու հիմքեր չունի Հայաստանի այսօրվա իրավիճակի հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Ինչո՞ւ եմ այսպես պնդում, որովհետև ամռանը ԵԽԽՎ-ի Հայաստանի զեկուցողների կողմից ներկայացվեց հայտարարություն, որն ամբողջությամբ տարբերվում էր այս առանձին հայտարարությունից։ Քանի որ, ըստ ԶԼՄ-ների տարածած հայտարարության՝ Արփինե Հովհաննիսյանն էր նախաձեռնել դիմել ԵԽԽՎ զեկուցողներին, որ նրանք գան Հայաստան այցելության, ես կապն այդտեղ եմ տեսնում։ Թե որքանով է համապատասխանում իրականությանը՝ չգիտեմ, բայց հաշվի առնելով գործողությունները, ես հիմնավոր ենթադրություն ունեմ, որ դրանով է պայմանավորված։ Մենք առիթ կունենանք այդ համազեկուցողի հետ հանդիպելու և մեր գնահատականն առերես ասելու, եթե ոչ՝ ուրեմն գրավոր տեսքով իրեն ներկայացնելու»։

Սաքունցի դիտարկմամբ՝ հայտարարության մեջ առկա բոլոր գնահատականներն ամբողջովին ելնում են Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումներից և դա, կարծես թե, ՀՀԿ ԱԺ ներկայացուցիչը լինի ԵԽԽՎ-ում. «Նորից եմ կրկնում՝ այդ տիկինը ստիպված կլինի բավականին լուրջ պարզաբանումներ տալու, թե ինչ տեղեկատվության հիման վրա է այդ տեքստը գրվել, ումից է ստացել այդ տեղեկատվությունը և ինչու է տարածել առանց մյուսների կարծիքներն իմանալու։ Երբ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները գալիս են Հայաստան, հանդիպում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ, նոր վերջնական դիրքորոշում հայտնում։ Իսկ տվյալ դեպքում ակնհայտ է, որ սա մեկ քաղաքական ուժի կողմից ներկայացված տեսակետ է։ Մասնավորապես արտահերթ ընտրությունների հետ կապված այդ հորդորը՝ առ այն, որ պետք է պատրաստվեն և այլն… նա բացարձակապես չի տիրապետում, թե ինչ իրավիճակում ենք մենք գտնվում, որպես միջազգային ժողովրդավարական կառույցի ներկայացուցիչ թող մի քիչ զոռ տար ուղեղին կամ մի քիչ ուշադիր լիներ, թե Հայաստանում ինչպիսի իրավիճակ է՝ հակաժողովրդավարական ուժերի կողմից սպառնալիք կա ժողովրդավարական գործընթացը կասեցնելու ուղղությամբ»։

Սաքունցը շարունակում է. «Երկրորդ՝ քաղաքական հետապնդումների մասով. կամ պետք է տեղյակ չլինի կամ ոչ պրոֆեսիոնալ, եթե չասեմ՝ քաղաքական տեսակետից անգրագետ կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց ներկայացնել քաղաքական հետապնդման զոհ։ Ես հիասթափված եմ, որ ԵԽԽՎ հայաստանյան զեկուցողներից մեկը նման անհիմն հայտարարություն է տարածել, մենք կզբաղվենք, որ այդ համազեկուցողը փոխվի կամ ներողություն խնդրի։ Ժամանակին ունեցել ենք հայտնի Պրեսկոտ՝ գիտեք հիմա որտեղ է, դա պետք է օրինակ հանդիսանա Ուկրաինայի ներկայացուցչի համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում