Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

«Մենք կտրականապես դեմ կարտահայտվենք գազատարի վաճառքին»

Ասում է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի ղեկավարած ընդդիմադիր` «Վրաստանի ճանապարհը» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Թեյմուրազ Մուրվանիձեն
– Պարոն Մուրվանիձե, վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում կարծես նորից լարվածություն է նկատվում. կրկին հետաձգվել է Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան, մինչ այդ ուրանի մաքսանենգության մեղադրանքով Վրաստանում ձերբակալվեցին ՀՀ երկու քաղաքացիներ, հիմա էլ վերստին բարձրացվել է Հայաստան մտնող գազատարի վաճառքի հարցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը. սրանք պատահականություննե՞ր են, թե՞ քաղաքական ենթատեքստ կա այս ամենի տակ:
– Որևէ նպատակաուղղված քարոզչության մասին, ըստ իս, խոսք լինել չի կարող: Սա մեր կուսակցության տեսակետն է: Այն, որ ուրանի գործով ձերբակալել են ՀՀ երկու քաղաքացիների, չեմ կարծում, թե այդ հարցում ազգությունը որևէ նշանակություն ունի: Ուղղակի եղել է ուրանի ապօրինի փոխադրում, ինչը որևէ ընդհանրություն չունի Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների հետ: Ինչ վերաբերում է Կաթողիկոսի այցին, ապա դա ես չեմ կարող մեկնաբանել, այդ հարցին ավելի հստակ պատասխան կարող են տալ հայկական և վրացական եկեղեցիները: Թեև ես դրա տակ էլ որևէ միջպետական տարաձայնություն չեմ տեսնում: Գազատարի հարցը մի փոքր այլ է. այն շատ կարևոր հարց է: Մեր կուսակցությունը կտրականապես դեմ է, որպեսզի գազատարը վաճառվի` Ռուսաստանին կամ մեկ այլ երկրի: Քանի որ մենք այդ գազատարը որպես ռազմավարական օբյեկտ ենք դիտարկում առաջին հերթին Վրաստանի համար և նաև մեր հարևանների համար: Կարծում ենք, որ մեր իշխանությունները պետք է խոսեն Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի նրանց շահերը ևս հաշվի առնվեն:
– Եթե ըստ ձեզ, բացի Հայաստանից, խոսքը նաև Վրաստանի ռազմավարական շահի մասին է, այդ դեպքում ինչո՞ւ է վրացական կողմը ժամանակ առ ժամանակ խոսում գազատարի վաճառքի մասին:
– Մենք դա գնահատում ենք որպես մեր կառավարության կողմից արված չմտածված քայլ, այդ մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են Վրաստանը, քաղաքական առևտրի համար են շահարկում այդ շատ կարևոր հարցը:
– Ըստ ձեզ, որքանո՞վ է հավանական, որ այդ քաղաքական առևտուրը վերածվի իրական առևտրի:
– Ես չեմ կարող որևէ բանում վստահ լինել, քանի որ մեզ մոտ` Վրաստանում իշխանությունները այնպիսի մարդկանց ձեռքերում են գտնվում, ովքեր մեր կարծիքով, չպետք է այնտեղ լինեն: Բայց եթե նման հարց, իրոք, բարձրացվի, ապա մենք կտրականապես դեմ կարտահայտվենք գազատարի վաճառքին:
– Այդուհանդերձ, եթե վաճառքի մասին որոշում կայացվի, որևէ բան կկարողանա՞ խոչընդոտել Վրաստանի իշխանությունների այդ մտադրությանը:
– Ուզում եմ հիշեցնել այն քաղաքական վիճակի մասին, որն այսօր տիրում է Վրաստանում. ընդդիմությունը որևէ հնարավորություն կամ ճնշման միջոց չունի, որպեսզի որևէ կերպ կարողանա խոչընդոտել այդ հարցին: Բայց կարծում եմ, որ Վրաստանի քաղաքացիները իրենց դժգոհությունը կարտահայտեն` ինչ-որ ակցիաներով, և իրենք իրենց դիրքորոշումը կամրագրեն: Մեր միջոցները միայն դրանք են: Վրաստանում ընդդիմությունը այլ լծակներ չունի:
– Պարոն Մուրվանիձե, իսկ ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է այդ ամենն ազդել Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների վրա:
– Կարծում եմ, որ մենք չափազանց անփութորեն ենք վերաբերվում այն ռեսուրսներին, որոնք կան այդ ոլորտում: Մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները, ընդ որում` ոչ միայն կառավարական մակարդակով, այլ նաև հենց քաղաքական իմաստով` կուսակցությունների միջև շփումներով, հասարակական-քաղաքացիական մակարդակով: Պետք է ամրապնդել և խորացնել մեր հարաբերությունները, որոնց համար բազմաթիվ ֆորմատներ կան, և որոնք այսօր չեն օգտագործվում: Իսկ մենք` որպես ընդդիմադիր կուսակցություն, ուրախ կլինեինք հարաբերություններ ստեղծել հայաստանյան կուսակցությունների, քաղաքական կառույցների հետ, ընդ որում` խոսքը միայն կառավարական կառույցների մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում