ԱՄՆ հետախուզությունը գումարով, թմրանյութով վճարել է դերասանների ծառայության դիմաց` գրում է Պաոլո Մաստրոլիլին La Stampa-ում:
Հոլիվուդը ծառայում է Կենտրոնական հետախուզական վարչության մոտ, երբեմն հատուկ ծառայությունները համագործակցության համար վճարել են «բնամթերքով»: Այս և շատ այլ բացահայտումներ է պարունակում Ջոն Ռիցցոյի (Company Man: Thirty Years of Crisis and Controversy in the CIA) գիրքը, ով 30 տարի աշխատել է որպես փաստաբան ԿՀՎ-ում:
Ռիցցոն գրում է, որ գործակալությունը վաղուց հատուկ հարաբերություններ է պահպանում զվարճանքների արտադրության հետ` հատուկ ուշադրություն դարձնելով Հոլիվուդի ղեկավարությանը, ստուդիաների ղեկավարներին, դերասաններին: Ըստ նախկին փաստաբանի` խոսքը շահերի բնական համընկման մասին է: Մի կողմից ԿՀՎ-ն ունի տեղեկատվության կարիք, մյուս կողմից` արվեստի մարդիկ հսկայական գումարներ են ստեղծում` պատմություններ հորինելով: Ոլորտները, որտեղ պահանջարկ ունեն դերասանները, բազմազան են:
Երբեմն ԿՀՎ-ն պրոդյուսերներին խնդրել է իր գործակալներին ներառել նկարահանման խմբի մեջ այնպիսի երկրներում, որտեղ նրանց մուտքն արգելված է: Բացի այդ, արվեստի մարդիկ հաճախ հասանելիություն ունեն պետությունների, կառավարությունների ղեկավարներին: Երբ դերասանները վերադառնում են, նրանց խնդրում են կիսվել կարևոր տեղեկատվությամբ, որը լսել են:
Նշվում է, որ հաճախ դերասաններն ինքնակամ են առաջարկում իրենց ծառայությունները:











































